«ԵՍ ՄԱՖԻՈԶ ՓԱՍՏԱԲԱՆ ՉԵՄ ՃԱՆԱՉՈՒՄ»

Արխիվ 16-20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հետեւյալ միտքն էր հնչեցրել. «Կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու: Սահմանադրական հանրաքվեն էլ դրա համար է, որ մաֆիոզները, իրենց մաֆիաները, իրենց մաֆիոզ կառույցներով ու մաֆիոզ իրավաբաններով՝ չպաշտպանեն»: Վարչապետի հայտարարության հետ կապված` փորձեցինք մեկնաբանություն ստանալ փաստաբան ԵՐՎԱՆԴ ՎԱՐՈՍՅԱՆԻՑ, ով ասաց.

- Ես,  անկեղծ ասած, մաֆիոզ փաստաբան չեմ ճանաչում: Իմ իմացած միակ մաֆիոզ իրավաբանը Խորհրդային Միության ժամանակ հայտնի իտալական «Ծովահրեշը» սերիալում կար մի կերպար, փաստաբան Տեռազինի: Սա իմ տեսած միակ մաֆիոզ  իրավաբանն է: Իսկ մնացած առումներով մեկնաբանել, թե ինչ է մաֆիոզ իրավաբան, ինչով են զբաղվում, ինչում են խոչընդոտում, որ երկրի ղեկավարությունը զարմացել է, չեմ կարող պատասխանել: Դա հավանաբար կարող են մեկնաբանել միայն այդ մտքերի հեղինակները: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք դա հանցագործության մասին հաղորդո՞ւմ է, ապա ո՛չ, քանի որ չկա պարզաբանում, թե ո՞ւմ է դա վերաբերում եւ ի՞նչ հանգամանքների հետ կապված է վերաբերում: Ես հակված եմ համարել, որ սա քաղաքական հայտարարություն է, որն իրավական ընթացակարգ իրենից հետո չի ենթադրում:

- Պարոն Վարոսյան, օգտվելով առիթից, կցանկանայինք անդրադառնալ Ձեր պաշտպանյալներից Արման Վարդանյանի (Վստրեչի Ապեր) գործին: Ի՞նչ ընթացքում է այն:

- Այս պահի դրությամբ, ինչ ապօրինություններ որ տեղի են ունեցել նրա նկատմամբ, հանրությունը տեղյակ է. առանց դատարանի որոշման, խուզարկություն եւ այլն: Դրանից հետո մեղադրանք է առաջադրվել իմ պաշտպանյալին, եւ հայտարարվել է հետախուզում: Հիմա ընթանում է քննություն, եւ այս պահին տեղի ունեցածի մասին գնահատական տալ չեմ կարող: Պարզապես համոզված եմ, որ քննության արդյունքում շատ արագ կպարզվի, որ իրեն վերագրվող արարքների հետ Արման Վարդանյանը որեւէ կապ չունի: Այլ տարբերակ չեմ տեսնում:

- Այլ միտում տեսնո՞ւմ եք, որ սույն գործում ներգրավվեց ձեր պաշտպանյալը:

- Իր նկատմամբ կատարվող շղթայի մասով ես միտում տեսնում եմ: Բայց համոզված եմ, որ անկախ ցանկացած միտումից, քննությամբ ամեն բան կպարզվի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին