Իշխանական «լավագույն եռյակի» դուխը հերիքեց մինչեւ երեկո

Արխիվ 16-20

Ազգային ժողովում երեկ առավոտյան երկրորդ ընթերցմամբ` չընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթը, որով կառավարությունը մտադիր է երկիրը վերածել էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի ու գաղտնալսել ամենքին:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ականջալուր եղավ ընդդիմադիր գործընկեր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ հորդորին, եւ իրենք էլ չմասնակցեցին քվեարկությանը: Արդյունքում «Իմ քայլը» մնաց մենակ ու չկարողացավ ապահովել անհրաժեշտ քանակի ձայները: Ընդ որում` խնդիրն ընդամենը երկու-երեք ձայնի պակասության մեջ էր: Իհարկե, կարող է տպավորություն լինել, որ «Իմ քայլը», եթե շատ ցանկանար, այդքան պատգամավորի անգամ «բերման» կենթարկեր խորհրդարան, որպեսզի անցկացներ նախագիծը, բայց իրականությունը բոլորովին այլ էր: Խնդիրն այն էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասեր, «ուվերեննի» էր, որ դահլիճում ներկա պատգամավորների քանակը լիովին կբավարարի նախագիծն անցկացնելու համար: Մինչդեռ, արի ու տես, որ երեք պատգամավոր «Իմ քայլից» չմասնակցեցին քվեարկությանը: Ովքեր էին նրանք, բավական ուշագրավ է: Նրանց թվում էին ԱՐՏԱՇԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ եւ ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ` պատգամավորներ, որոնց անուններն առաջին հայացքից ոչինչ չի ասում, առանձնապես աչքի էլ չեն ընկել իրենց տեսակետներով կամ ելույթներով: Բայց նրանց միավորում է մեկ բան` երկուսն էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չեն, այլ «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցությունն են ներկայացնում: Ըստ էության, վերջիններս առաջնորդվել են կուսակցական որոշմամբ` դրանով նաեւ ՔՊ-ականներին կանգնեցնելով փաստի առաջ: Մյուսը իմքայլական պատգամավորներից, որը չէր մասնակցել քվեարկությանը` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ էր: Նա ժամանակին եղել է ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի օգնականը, հավանաբար, այդ ընթացքում թացը չորից տարբերել սովորած կլիներ, ինչն էլ փորձել է կիրառել արդեն որպես օրենսդիր: Ինչեւէ, հավելենք, որ, «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում կռիվ էր ընկել: Շատ պատգամավորներ բավական ցավոտ էին ընդունել նախագծի չանցնելը` այն համարելով խայտառակություն: Մյուս մասը` շատ գոհ է այդ «խայտառակությունից», որովհետեւ իրենց սրտով էլ չէր նախագիծը, բայց «դուխները» չէր հերիքել դեմ քվեարկել կամ ընդհանրապես` չքվեարկել, ինչպես վարվեց ընդդիմությունն ու իշխանական «լավագույն եռյակը»: Իհարկե, այս ամենը կարող էր ունենալ բարի ավարտ, բայց երեկոյան իշխանությունում իրավիճակ փոխվեց: ՀՀ փոխվարչապետ, պարետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ «դիրիժորությամբ» իմքայլականները կրկին հավաքվեցին նույն նախագծի քվեարկությունը կրկնելու համար: Այս անգամ «լավագույն եռյակից» երկուսը կողմ էին, իսկ Վահե Հովհաննիսյանը` բացակա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին