ԼԱՎԱՆԴԱՅԻ ԱՐԱՅԻԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՉԵ՞Ն ՎԱՐՁԱՏՐՎԻ
Արխիվ 16-20Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում, մարտի 22-ից մինչեւ արտակարգ դրության ռեժիմի ավարտը, Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ: Սակայն պարետի վերոնշյալ որոշումը մի քանի տասնյակ քաղաքացիների գլխին կարծես թե պատուհաս է դարձել: Քաղաքացիներն ահազանգում են` նշելով, որ զրկվել են հանապազօրյա հացից, հայտնվելով անելանելի իրավիճակում: Մեր աղբյուրը հայտնում է, որ գործարար, նախկին ՕԵԿ-ական Արայիկ Հայրապետյանի (Լավանդայի Արայիկի) աշխատակիցները եւս կանգնած են սովի մատնվելու խնդրի առաջ: Մեր աղբյուրը հայտնում է, որ Արայիկ Հայրապետյանը եւս հրաժարվում է վարձատրել իրեն պատկանող ռեստորանների աշխատակիցներին` նշելով, որ չկա աշխատանք, չկա գումար: Այժմ աշխատակիցները ելքեր են փնտրում իրենց գոյությունը պահպանելու եւ այս դժվարագույն փորձությունից դուրս գալու համար:
Ա. ԱՎԱԳՅԱՆ

