Անդրանիկ Քոչարյանը «սպառնում է» հրապարակել Խաչատուրովին ուղղված հարցերը

Արխիվ 16-20

ՀՀ պաշտպանության նախարարության նախկին գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը մերժել էր հրավերը` ներկայանալ ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստին: Սակայն հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում նշել էր, որ իրենք դեռ սպասում են Յու. Խաչատուրովին: Այդուհանդերձ, սպասումները չարդարացվեցին, նիստն էլ երեկ չկայացավ: Թե ի՞նչ է անելու սրանից հետո հանձնաժողովը, կրկին հետաքրքրվեցինք Ա. Քոչարյանից:

– Ամեն դեպքում, հանձնաժողովի դուռը դեռ բաց է, եւ ակնկալում եմ, որ գեներալ Խաչատուրովը կգիտակցի, որ ինքն, այնուամենայնիվ, այդ ժամանակ համար մեկ զինվորական պաշտոնյայի պարտականություններն է իրականացրել: Եվ եթե կան հարցեր, դրանք պետք է ստանան պատասխան: Այս պահի դրությամբ` 50-ից ավել են այն հարցերը, որոնք պետք է տրվեն իրեն: Իսկ սա նշանակում է, որ այդքանով մենք նկատել ենք առնվազն թերություններ, ես մեղմ եմ ասում` թերություններ, շատ մեղմ...

– Եթե նա հրաժարվում է գալ ու պատասխանել հանձնաժողովի հարցերին, ի՞նչ եք անելու, չէ՞ որ «բերման ենթարկելու» իրավասություն չունեք:

– Այո, ԱԺ կանոնակարգ-օրենքը այդ մասին չի ասում, չնայած` նմանատիպ հանձնաժողովների փորձը Միացյալ Նահանգներում ցույց է տալիս, որ չներկայանալը  քրեորեն հետապնդելի արարք է: Կարծում եմ` այս առումով նաեւ ապագայում ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխությունների խնդիր կարող է լինել:

– Ո՞րն է լինելու հանձնաժողովի հաջորդ քայլը:

– Կտեսնենք, անպայման կտեսնենք` եթե խելքները չհավաքեն գլուխները եւ չներկայանան, ընդհուպ այդ հարցերի հրապարակում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին