ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԵՐԻՍ ԽՑԿՈՒՄ ՏՈՏԱԼ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՐԻՑԱ

Արխիվ 16-20

Այս երկու օրը ԱԺ-ում քննարկվող նախագիծը, որը պարետատանը կամ ինչ-որ անհասկանալի մարմնի անվերահսկելի իրավունք է տալիս միջամտելու բոլոր քաղաքացիների անձնական եւ ընտանեկան կյանքին, հետեւելու նրանց տեղաշարժին եւ, ըստ էության, անբողջ երկիրը վերածելու էլեկտրոնային ձեռնաշղթաներով կալանավայրի, արդեն արժանացել է շատ կոշտ գնահատականների եւ համեմատվել Ջորջ Օրուելի սարսափելի վեպերի բոլոր տոտալիտար մոդելների հետ: Սակայն կարեւոր է հասկանալ` ում է դա ձեռնտու եւ ինչ նպատակով:

 

ԱԺ ԴԱՀԼԻՃՈՒՄ ԹԵՎԱԾՈՒՄ ԷՐ ՍԱՐՍԱՓԻ ՀՈՏԸ

Առաջին քննարկման ժամանակ հետաքրքիր «սյուրպրիզ» եղավ` ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի կոչով ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմից քվեարկությունը բոյկոտելուց հետո անհրաժեշտ ձայներ չհավաքվեցին, եւ նախագիծը տապալվեց: Ընդ որում, իշխող խմբակցությունում էլ գտնվեցին երեք պատգամավորներ, ովքեր նույնպես չմասնակցեցին քվեարկությանը: Իսկ Արցախում գործուղմանը գտնվող ՔՊ-ական պատգամավորներից եւ ոչ մեկը չօգտվեց նամակով քվեարկությանը մասնակցելու հնարավորությունից: Այսինքն` բնազդական մակարդակով քայլասերվածները զգում էին, որ այդ հրեշավոր նախագծի հետ որեւէ առնչություն ունենալը ոչ միայն իսպառ ոչնչացնում է իրենց քաղաքական կարիերայի հեռանկարը, այլեւ կարող է անձամբ իրենց համար շատ ավելի ծանր հետեւանքներ ունենալ իրավական եւ բարոյական հարթություններում: Կոպիտ ասած, ոչ ոք չէր ուզում «փուռը գնալ» Նիկոլի հետ միասին, սակայն կար խստագույն հանձնարարություն: Եվ տեղի ունեցավ աննախադեպ երեւույթ` նույն օրը կառավարությունը նույն փաթեթը կրկին բերեց ԱԺ, ինչը պառլամենտարիզմի բոլոր սկզբունքների կոպտագույն ոտնահարում է: Եվ նիստին պատգամավորներին հրավիրում էին սկսվելուց 5 րոպե առաջ` փաստորեն, նրանց մարդու տեղ չդնելով: Առանց ընդդիմության գումարված նիստին քշեցին իշխող խմբակցության ամբողջ առկա կազմը` է՛լ հիվանդ ու առողջ, է՛լ որեւէ պատրվակով «թռած», է՛լ «քոռ ու թոփալ»: Ու եթե առաջին նիստի ժամանակ էլի բավականին շատ էր հիսթերիկ շահարկումը, եւ մարմնավաճառի առոգանությամբ ճչում էին «կյանքեր փրկելու» մասին, ապա երկրորդ նիստին արդեն կատարյալ հիսթերիա էր` ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ արտախորհրդարանական ընդդիմության հասցեին ահավոր մեղադրանքներով, Ֆեյսբուքի վրա ահավոր մուննաթներով, ճվճվան պաթոսով... Կոպիտ ասած, ուղիղ հեռարձակումից սարսափած արարածների այնպիսի գարշահոտ էր փչում, որ մարդ ակամա ցանկություն ուներ` էկրանի առաջ հակագազով նստելու: Բնականաբար, Էդմոն Մարուքյանը, դուրս գալով ուղիղ եթեր, տվեց իր գնահատականը, իսկ ԲՀԿ-ն պաշտոնապես հրապարակեց դատապարտող հայտարարությունը, քաղաքացիական ակտիվություն դրսեւորող մեր հայրենակիցներն էլ իրենց վրդովմունքը եւ վերաբերմունքը արտահայտեցին բոլոր հասանելի հարթակներով: Սակայն կա եւ այնպիսի էական բան, ինչպիսին է միջազգային հաստատությունների արձագանքը: Այսպես, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ուշադրությունը հրավիրեց հետեւյալ հանգամանքի վրա. «Մարտի 31-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը տարածեց հայտարարություն, որտեղ անդրադարձ էր կատարում ԵՄ անդամ երկրների կողմից ձեռնարկված արտակարգ միջոցառումներին... Ըստ էության, այս ուղերձը ուղղված էր նաեւ բոլոր այն երկրների առաջնորդներին, ովքեր փորձում են ստեղծված իրավիճակը ծառայեցնել սեփական քաղաքական նպատակներին: Ըստ նրա` ձեռնարկվող միջոցառումները չեն կարող հակասել ԵՄ կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին եւ արժեքներին, դրանք պետք է լինեն խիստ անհրաժեշտ եւ համաչափ ու ենթարկվեն մանրակրկիտ ուսումնասիրության: Հանձնաժողովի նախագահը նաեւ ընդգծել է ստեղծված «անորոշ ժամանակներում իրավական որոշակիություն կարեւորությունը»: Ակնհայտ է, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը չի կարող եւ չպետք է ծառայեցվի քաղաքական նպատակներին: Հակառակ դեպքում Հայաստանը կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ նաեւ իր միջազգային գործընկերների հետ հարաբերություններում»:

ՈՎ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐԻ ՇԱՀԱՌՈՒՆ

Ի դեպ, բավականին անսպասելի էր, որ մինչ քայլասերվածները պատրաստվում էին գիշերով երկրորդ ընթերցմամբ ընդունել Հայաստանը էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի վերածող օրենքը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Խաղաղության երկխոսություն ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանդես եկան համատեղ հայտարարությամբ` կապված  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի հետ: Ընդ որում, Սորոսի Լարիսայի գլխավորությամբ այդ բույլը ոչ ավել-ոչ պակաս պահանջեց նախագիծը հանել շրջանառությունից: Առաջինը, ինչ անցնում է մարդու մտքով, որ տոտալ վերահսկողության շուրջ կա շահերի բախում` երկու անդրազգային կենտրոնների միջեւ, որոնցից մեկը Սորոսն է: Ըստ էության, այդ նախագծից գլոբալիստական տոտալիտարիզմի գարշահոտը ահավոր փչում է, եւ տպավորություն, նույնիսկ համոզում է ձեւավորվում, որ Հայաստանում փորձարկվում է մարդկանց իրարից ամբողջովին մեկուսացնելու, տոտալ վախի մատնելու եւ համընդգրկուն վերահսկողության մատրիցայի մեջ քշելու ծրագիրը: Առաջին փուլում կորոնավիրուսի պատրվակով մտցվեց փաստացի գրաքննություն` լրագրողական աշխատանքը դարձնելով շատ ռիսկային, հաջորդ փուլով մարդկանց քշեցին տները եւ դադարեցրին մարդկային շփումները` բոլորին պարտադրելով նույնիսկ 10 մետր տեղաշարժվելու դեպքում լրացնել «գժի թղթից» չտարբերվող թերթիկ, իսկ հաջորդ փուլում արդեն տոտալ հսկողության տակ են վերցնում հեռախոսային հաղորդակցությունները: Ընդ որում, այդ հաղորդակցությունների մասին տեղեկատվության հիման վրա որոշումներ են ընդունվելու, թե ում պարտադրվի մեկուսացում կամ ինքնամեկուսացում, ընդունելու են ոչ թե մարդիկ, այլ ինչ-որ պրիմիտիվ ծրագիր-ռոբոտ: Մարդկանց դա մղելու է ընդհանրապես չօգտվել հեռախոսակապից, որպեսզի չդառնան նռնակով զինված կապիկից չտարբերվող այդ համակարգի պատահականության սկզբունքով ընտրված զոհը: Ու հարկ է նշել, որ Տիգրան Ավինյանը ակնարկեց, որ մինչեւ մայիս կհանեն հիմնական սահմանափակումները, բայց մայիսին գործելու է այդ համապարփակ վերահսկողության համակարգը: Ճիշտ է, մարդիկ համատարած կանցնեն հեռախոսակապի փոխարեն ապահով մեսինջերների միջոցով կապին, իսկ տեղորոշման համակարգը պարալիզացնող հանրամատչելի տեխնիկական միջոցները ՏՏ ոլորտի կամավոր մասնագետները ի վիճակի են մշակել 2-3 օրում, սակայն, այնուամենայնիվ, ինչ-որ մեկը փորձարկում է այդ հրեշավոր մոդելը: Եվ հարց է ծագում, թե ով է այդ «ինչ-որ մեկը», ում հետ մրցակցության մեջ մտնելով` Սորոսը հանկարծ պահանջ առաջադրեց հրաժարվել այդ համակարգից: Ենթադրում ենք, որ դա ինչ-որ անդրազգային կենտրոնի եւ Սորոսի միջեւ վեճ է, թե համատարած վերահսկողության համար հավաքագրվող տվյալներին ով է տիրապետելու եւ կառավարելու: Կարծում ենք, շատ շուտով կկարողանանք գտնել հարցի պատասխանը, թե ով է Սորոսի հետ մրցակցող այդ «իքս» կենտրոնը...

Սակայն հնարավոր է եւ բավականին պարզունակ տարբերակ, որ Նիկոլը դրա միջոցով հուսահատ ջանքեր է գործադրում մի քիչ էլ երկարաձգելու սեփական ձախողված իշխանությունը, եւ ամենակարեւորը` լուծելու կաշին փրկելու հարցը, եւ պարզապես նրա սորոսական տերերի կողմից հնչեցվում է սաստող բղավոց, որ դա բացարձակ ոչ ադեկվատ մոտեցում է: Այժմ դիտարկենք այդ վարկածի առնչությամբ որոշակի փաստեր ու հանգամանքներ:

Փաստ 1. Կորոնավիրուսը, ըստ ԱՀԿ-ի, ամենեւին էլ եւ նախկինում Հայաստանում տարածված այլ վիրուսային հիվանդությունների հետ համեմատած, այսպես ասենք, ամենասարսափելի վարակը չէ:

Փաստ 2. Վարչապետը հնարավոր է համարում, որ վարակի տարածվածությունը դեռ շատ է մեծանալու, ինչը խոստովանություն է, որ մինչ այս գործադրված քայլերն էֆեկտիվությամբ չեն փայլել: Ու չնայած դրան, համառորեն ուզում է մարդկանց իրավունքները կոպտորեն խախտող նոր լծակներ ստանալ:

Փորձենք համադրել այս փաստերը: Ոչ ծայրահեղ վտանգավոր հիվանդությունը պատճառ բերելով` նոր ու արտակարգ լիազորություններ վերցնելը ի սկզբանե էլ ակնարկում էր քաղաքական նպատակների մասին:

Առաջինը. կորոնավիրուսի հաշվին Նիկոլը նախ գլուխն ազատեց իրեն խայտառակություն խոստացող մարտի 1-ի երթից, ապա, հանրաքվեից, որը կարող էր նրա քաղաքական կործանումը դառնալ:

Երկրորդը. Արտակարգ դրության հաշվին Նիկոլն այս օրերին իրար հետեւից անցկացնում է այնպիսի օրեքներ, որոնք սովորական պայմաններում հաստատ գործնականում անհնար կլիներ:

Երրորդը. Կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ հսկայական պետական ֆինանսական միջոցներ (առնվազն մոտ 300 միլիոն դոլար) պարզապես անհասկանալի է, թե ինչ կերպ եւ դեպի ուր են գնում:

Չորրորդը. Արտակարգ դրության լծակը` կորոնավիրուսի հանդեպ հանրության ուռճացված վախը, դեռ կանխում է այն բողոքի ալիքը, որը կարող էր նման իրավիճակում միանգամայն հնարավոր լինել:

Ընդ որում, սա ամենեւին էլ այս իրավիճակից Նիկոլի ստացած քաղաքական օգուտների ամբողջական ցանկը չէ: Ինչեւէ, մատրիցային դիմակայելու ձեւերի եւ տեխնոլոգիաների մասին առաջիկայում խոսելու առիթներ կունենանք: Իսկ առայժմ թույլ տվեք հնչեցնել լավատեսական պնդում, որ կհաղթահարենք ե՛ւ կորոնավիրուսը, ե՛ւ նիկոլավիրուսը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին