Անդրանիկ Թեւանյան․Նա իրավունք չունի Առողջապահության նախարար աշխատել. «քշած» ձիերին «կրակում» են

Արխիվ 16-20

Անհրաժեշտ նվազագույն քայլն Արսեն Թորոսյանին պաշտոնանկ անելն է. նա կա՛մ ստախոս է, կա՛մ ոչ կոմպետենտ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը:

Նա, մասնավորապես, գրել  է.

«Նիկոլ Փաշինյանի ծայրահեղականությունը եւ ոչ լեգիտիմությունը․ «Դուրս արի փողոց»–ից մինչեւ «Մնա տանը», «Կորոնավիրուսն ում շունն է»–ից մինչեւ ՄՀՀ–ն մահճակալներով լցնելը

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ծայրահեղական է։ Դա է պատճառը, որ կորոնավիրուսի դեմ պայքարի առումով նրա գլխավորած կառավարությունը լեգիտիմ չէ։ Ինչ քայլ անում են, մարդիկ այլ ենթատեքստ են տեսնում դրա մեջ։ Եվ ճիշտ են անում (ստախոսի տանը հրդեհ է բռնկվում, տանտերն օգնության է կանչում, բայց ոչ մեկը չի գալիս, քանզի չեն հավատում, որ ճիշտ է ասում)։

Այս իշխանությունն այնքան է ստել ու այնքան է ցույց տվել, որ իր համար մարդիկ ընդամենը մանիպուլյացիայի ենթակա առարկա են, որ կառավարության բոլոր քայլերն արդեն կասկածի տակ են առնվում։ Նույնը տեղի ունեցավ հեռախոսներով մարդկանց հետեւելու օրինագծի թեմայով։

Պարետատունն ուզում է ասիական փորձը կիրառել, բայց նրան պարզապես չեն հավատում։ Չեն հավատում եւ վե՛րջ։

Փաշինյանն ասում է, որ կորոնավիրուսի հետ կապված հանրության մեջ կա երկու ծայրահեղություն։ Մեկն արխային լինելն է ու խնդրին թեթեւ վերաբերվելը, մյուսը՝ խուճապի մատնվելը։ Նա սխալ է համարում այս երկու ծայրահեղությունները։

Իրականությունն այն է, որ երկու ծայրահեղությունների գիրկը հենց Փաշինյա՛նն է ընկել եւ ցույց տվել իր լիակատար ոչ կոմպետենտությունը։

Կորոնավիրուսն ապալեգիտիմացրել է Փաշինյանի իշխանությունը՝ բացահայտելով դրա սպառնալիքը ՀՀ քաղաքացիների կյանքի ու առողջության համար։

Դատե՛ք ինքներդ։

Երբ պետք էր կանխարգելիչ քայլերի գնալ ու չեզոքացնել ռիսկերը, Փաշինյանը բոլորին կոչ արեց դուրս գալ փողոց, մեծ խմբերով հավաքվել ու լսել իր ատելության քարոզը։ Դա տխրահռչակ Գապոն քահանայի արածի պես մի բան էր։

Կորոնավիրուսով վարակված առաջին դեպքը Հայաստանում հայտնաբերվեց փետրվարի 29–ին, սակայն դրանից հետո ոչ թե արտակարգ միջոցառումներ արվեցին մարդկանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար, այլ ճիշտ հակառակը՝ Փաշինյանը եւ իր նշանակած առողջապահության նախարարը մարդկանց գլխների տակ փափուկ բարձ դրեցին, թե բա կորոնավիրուսն ում շունն է եւ վարակը վտանգավոր չէ։

Մարդկանց վարչական ռեսուրսով մեծ խմբերով հավաքում ու բերում էին «այո»–ի քարոզին՝ նպաստելով կորոնավիրուսի տարածման արագությանն ու մասշտաբներին։ Իշխանությունը չէր զբաղվում կորոնավիրուսով, դրա համար էլ Վրաստանից 5 անգամ շատ վարակվածներ ունենք, Ադրբեջանից էլ ենք առաջ այդ հարցում։ Բնակչության թվաքանակը հաշվի առնելով՝ Հայաստանը հիմա խայտառակ վիճակում է, եւ դրա գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։

Կորոնավիրուսի տարածման ռիսկի պայմաններում մեծաթիվ հավաքներ անելը, պետական ռեսուրսներն այլ նպատակներին ծառայեցնելը մեծագույն հանցագործություն էր ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Դա նույնն է, որ թշնամին հարձակվի, իսկ երկրի ղեկավարը ոչ թե քայլեր ձեռնարկի պաշտպանության ու հակահարձակման համար, այլ մարդկանց կոչ անի դուրս գալ բաց դաշտ՝ հայտարարելով, որ վտանգ չկա ու ժողովրդին դարձնելով անպաշտպան թիրախ արկերի համար։

Հիմա փաշինյանենք «Դուրս արի փողոց» մոդելից անցել են «Մնա տանը» մոդելի։ Հրեշավոր օրինագծեր են ընդունում ու սահմանափակումներ մտցնում։ Սա ցույց է տալիս, որ հենց իրե՛նք են խուճապի մատնված։ Համալիրի նկարներ են տարածում, որ արդարացնեն իրենց արածները, բայց խուճապն ավելի են խորացնում։

Խուճապն ամբողջական է դառնում այն դեպքում, երբ տեսնում ես, թե ովքեր եւ ինչպես են ուզում պայքարել անտեսանելի թշնամու դեմ։

Այստեղ է, որ հարց է առաջանում։ Արդյոք կարո՞ղ է ժողովրդին արխայինացրած, վարակի տարածմանը նպաստած ու հետո խուճապի մատնած իշխանությունն արդյունավետ պայքարել չարիքի դեմ։

Ժողովրդին խաբած ու վիրուսով վարակված լինելու կասկածից հետո խուճապահար Սեւանում փակված մարդն ինչպե՞ս կարող է լեգիտիմ լինել։

Արտակարգ իրավիճակն արտակարգ որակներ եւ արտակարգ կոմպետենտությամբ պայմանավորված բարձր լեգիտիմություն է պահանջում իշխանությունից։ Այդ լեգիտիմությունը չկա եւ դա, կամա թե ակամա, ԱԺ ամբիոնից խոստովանեց իշխող խմբակցության ներկայացուցիչը։

Հայտնի խոսք կա, որ գետն անցնելիս ձիերին չեն փոխում։ Բայց «ձիերի» պահով կա նաեւ մեկ այլ ձեւակերպում։ Ըստ այդմ՝ «քշած» ձիերին պարզապես «կրակում» են։

Հ․Գ․ Անհրաժեշտ նվազագույն քայլն Արսեն Թորոսյանին պաշտոնանկ անելն է։ Նա կա՛մ ստախոս է, կա՛մ ոչ կոմպետենտ։ Կամ էլ՝ երկուսը միասին։ Ամեն դեպքում էլ նա իրավունք չունի Առողջապահության նախարար աշխատել։ «Քշած» ձիերին «կրակում» են»։

https://www.facebook.com/andranik.tevanyan.1/posts/222260508890411

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին