Վարչապետի մամուլի խոսնակը մանրամասնում է գործատուների կողմից ձեւաթղթի լրացման վերաբերյալ մանրամասները, արդյո՞ք այն վերաբերում է նաեւ լրագրողներին
Արխիվ 16-20Հայաստանում ինքնամեկուսացման պարտադիր ռեժիմը երկարացվել է 10 օրով եւ ավելի խստացվել։ Նախ դադարեցվել է հանրային տրանսլորտի գործունեությունը։ Բացի այդ, աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը։
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ, այս պահին նաեւ Պարետատան մամուլի պատասխանատու ՄԱՆԵ ԳԵՒՈՐԳՅԱՆԻՑ <<Իրավունքը>> փորձեց հետաքրքրվել արդյո՞ք գործատուները պետք է ամեն օր թարմացնեն ձեւաթուղթը եւ երկրորդ, արդյոք այդ ձեւաթուղթը, որը տրամադրվում է գործատուների կողմից՝ վերաբերում է նաեւ լրագրողներին:Մեր հարցերին ի պատասխան վարչապետի մամուլի պատասխանատուն պատասխանել է.
-Պետք չէ ամեն օր թարմացնել ձեւաթուղթը, այլ կոնկրետ ժամանակահատվածի՝ կախված աշխատանքային օրերից: Լրագրողների համար էլ նույնն է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

