Եթե շփվել եք այսինչի հետ և նա վարակակիր է, պետք է ինքնամեկուսանաք

Արխիվ 16-20

Պարետ Տիգրան Ավինյանը բացատրեց, թե ինչպես է գործելու հեռախոսային վերահսկողության մասին նոր օրենքը, ովքեր կարող են զանգել քաղաքացիներին ու ինչ ասել:

 ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը քիչ առաջ հեռախոսային վերահսկողության մասին օրենքի նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ-ում և կոնկրետ օրինակով ներկայացրեց, թե ինչպես է գործելու նոր օրենքը:

«Եթե դուք զանգ ստանաք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցից պարետատան անունից, և լսեք այսպիսի նախադասություն, որ դուք այսինչ օրը այսինչ վայրում միգուցե շփվել եք այսինչ անձի հետ, տեղեկացված եղեք, որ այդ անձը վարակակիր է, և դուք նույնպես կարող եք ռիսկային գոտում լինել: Դրանից հետո պետք է խնդրեն, որ դուք գնաք այն վայր, որտեղ պետք է ինքնամեկուսանաք»,- ասաց Ավինյանը:

Ինչ վերաբերում է արդեն ինքնամեկուսացման մեջ գտնվողներին, փոխվարչապետը հայտնեց, որ նրանք ժամանակ առ ժամանակ SMS հաղորդագրություններ են ստանալու այն մասին, որպեսզի հաստատեն, որ գտնվում են իրենց ինքնամեկուսացման վայրում:

«Սա չի նշանակում, որ մենք ուզում ենք վերահսկել մարդկանց, սա միայն նշանակում է, որ մենք ուզում ենք համաճարակի տարածումը կանխարգելել»,- ասաց Ավինյանը:

Նրա խոսքով, եթե կառավարությանը հաջողվի տեխնոլոգիական գործիքներով հնարավորինս կանխարգելել վարակի տարածումը, չի բացառվում, որ ժամանակի ընթացքում աստիճանաբար կհանվեն նաև առ այսօր գործող ու դեռևս խստացվող սահմանափակումները: Իսկ վարակի տարածման ինտենսիվության նվազման թիրախային ցուցանիշն, ըստ Ավինյանի, մեկ անձի կողմից մեկից պակաս անձի վարակելն է:

Հիշեցնենք` ԱԺ–ն երեկ ուշ գիշեր  ընդունեց կառավարության առաջարկած՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկողության մասին նախագիծը, որը նախատեսում է համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով կապի օպերատորներից և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերություններից պահանջել և ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են դրանց օգտատերերի գտնվելու վայրը պարզելու համար:

Դրանք են՝ տվյալ հեռախոսահամարի հետ կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, խոսակցության սկզբի և ավարտի մասին տեղեկություններ, իսկ զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում՝ նաև այդ հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ:

Նախագծում նշվում է, որ արգելվում է խոսակցության բովանդակության նկատմամբ ցանկացած տեսակի հսկողությունը, հեռախոսային խոսակցությունն ու դրա ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելը:

Ընդ որում՝ օգտատերերից հավաքագրված անձնական տվյալները ոչնչացվում են արտակարգ դրության ավարտից հետո ոչ ուշ, քան մեկ ամիս հետո:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 532-ի։ Երկրում տեղաշարժման սահմանափակումներ են գործում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ սահմանափակումների խստացման ռեժիմը ստիպված են երկարացնել ևս 10 օրով:

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին