Գարիկ Սարգսյա՛ն, հորդորում եմ ներողություն խնդրել. Մարիամ Հովսեփյան
Արխիվ 16-20Ռուսաստանաբնակ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ անդրադառնալով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի այսօրվա հայտարարությանը՝ գրում է. «Գարիկ Սարգսյա՛ն, քանի որ, Արարատի մարզի կեսը իմ բարեկամներն ու ընկերներն են, ուստի՝ չեմ կարող անտարբեր անցնել եւ չհորդորել Ձեզ պարզաբանել՝ այսօր համացանցում հայտված տեսանյութը, որտեղ Դուք, Ձեր մարզի բնակիչներին իրի պես եք վերաբերվում եւ ասում՝ որ «գույքագրել» եք նրանց։ Հորդորում եմ նաեւ ներողություն խնդրել նման սխալի, կամ վրիպման համար։ Իսկ եթե սա վրիպում չէ, ապա հիմանորեք Ձեր այս արտահայտությունը»։
Որպես հետգրություն՝ Մ. Հովսեփյանը հավելում է. «Գիտե՞ք՝ զավեշտալին որն է, որ ոչ մի բան էլ չի արել՝ ո՛չ գյուղերում, ո՛չ քաղաքում՝ ո՛չ հաշվառել են, ո՛չ էլ «գույքագրել»:

