​​​​​​​«Իմ Քայլի» ներկայացրած նախագիծը պարունակում է մի կետ, ինչն էլ կասկածի տակ է առնում նրանց անկեղծությունը»

Արխիվ 16-20

ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ՝  ի վերջո, ընդունեց հեռախոսակապերի հետ կապված աղմկահարույց օրինագիծը: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ գրում է. «Նախագծի հեղինակ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պնդումն այն մասին, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով բջջային հեռախոսների տեղեկությունների օգտագործումը նախընթաց ունի այլ երկրներում համապատասխանում է իրականությանը: Նման փորձ կիրառվել է Չինաստանում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Իտալիայում, Ավստրիայում, Իսրայելում եւ...: Այդուհանդերձ «Իմ Քայլը» խմբակցության ներկայացրած նախագիծը պարունակում է մի կետ, որի պատճառով էլ Հայաստանում որդեգրվելիք ընթացքը տարբերվելու է հիշյալ երկրների փորձից, ինչն էլ կասկածի տակ է առնում այս հարցում նրանց անկեղծությունը:

Այլ երկրներում կիրառված փորձն ընդհանրապես վերաբերում է այն օգտատերերին, որոնց մոտ կորոնավիրուսի գոյության քննության արդյունքը դրական է եղել ու միայն վերաբերում է նրանց տեղաշարժման մասին տեղեկություններին՝ պարզելու համար, թե ենթադրյալ հիվանդը, որ վայրերում է գտնվել ու ում հետ է ֆիզիկական շփում ունեցել: Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ-ի ընդունած նախագծին, դա նաեւ ներառում է անձի հեռախոսակապերի մասին տեղեկությունը, որը պարզ չէ, թե ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ կորոնավիրուսի տարածումը կանխելու հարցում, հենց այնպես որ մինչեւ այսօր առնվազն ինձ համար պարզ չէ, թե Իրանի հետ վիզայի ռեժիմի վերականգնումն ինչպես է ազդել այդ վիրուսի տարածումը կանխելու վրա: Ի դեպ, բոլոր այն երկրներում որտեղ նման փորձ է կիրառվել իրավապաշտպան կառույցները մարդու իրավունքների ու անհատական ազատությունների ոտնահարման հետ կապված լուրջ մտահոգություն են հայտնել, մասնավորապես նկատի առնելով այն հարցը, որ ժողովրդավարությունը բոլոր երկրներում նույն մակարդակում չի գտնվում եւ կարեւորը ոչ թե այսօր, այլ հետկորոնավիրուսային աշխարհում օրենքի իշխանության վերականգնումն է:

Վաշինգտոնում գործող «Միջազգային կենտրոն հանուն ոչ-շահադիտական իրավունքի»-ի (The International Center for Not-for-Profit Law) նախագահ Դոգլաս Ռութզենը «Նյու Յորք Թայմզ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային՝ նշում է. «Արտակարգ իրավիճակներում իշխանության ձեւավորումը չափազանց հեշտ է։ Դժվար է լինելու հետագային դրանց կազմաքանդումը»:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին