Ռոնալդուն նորմալ մարդ չէ.Մեհդի Բենատիա
Արխիվ 16-20«Յուվենտուսի» նախկին պաշտպան Մեհդի Բենատիան պատմել է Թուրինում անցկացրած ժամանակահատվածի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ ընկերության մասին։ Նրա խոսքով, Ռոնալդուն առավոտից մինչև ուշ գիշեր մտածում էր միայն մարզումների մասին։
«Առաջնության խաղերից մեկից առաջ մարզիչը որոշել էր ռոտացիայի դիմել, որովհետև մի քանի օր անց նորից պետք է դաշտ դուրս գայինք։ Դրա համար «Ատալանտայի» հետ խաղին Ռոնալդուն ամբողջությամբ չմասնակցեց։ Երբ մենք ավտոբուսի մեջ էինք, նա ինձ հարցրեց, թե ինչ եմ անելու երեկոյան։ Քանի որ արդեն ժամը 11-ն էր, ասացի, որ գնալու եմ հանգստանամ։ Դրան ի պատասխան նա ինձ ասաց, որ նա պետք է մարզվի, որովհետև քիչ խաղաժամանակ է ստացել։
Ինձ թվաց, որ նա կատակում է, բայց հաջորդ օրը կայացած մարզմանը նա ասաց, որ մարզում է անցկարել տանը՝ մարզասրահում, հետո նոր հանգստացել։ Այդ պահին ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ նա բոլորի պես նորմալ մարդ չէ. նա միշտ ցանկանում է լինել լավ մարզավիճակում», – ասել է Բենատիան։

