ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.Armenia First

Արխիվ 16-20

Սույն թվականի մարտի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած հրաձգության հետևանքով վիրավորում են ստացել ՀՀ երկու զինծառայողներ և Տավուշի մարզի Ոսկևան համայնքի 14-ամյա երեխա: Ադրբեջանական կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանները խախտելն ունեցել է դիվերսիոն ներթափանցման նպատակ:

«Առաջինը` Հայաստան» նախաձեռնության համահիմնադիրներն ու անդամներն անբավարար գնահատելով հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն առաջացնելու և մեր քաղաքացիների կյանքը վտանգի ենթարկելու ադրբեջանական քայլերին տրված արձագանքը, հարկ ենք համարում արձանագրել միջազգային կառույցների և ՀՀ ներպետական մարմինների վերաբերյալ հետևյալը:

Միջազգային կոնվենցիոն փաստաթղթերով ամրագրվելով երեխայի` որպես հատուկ սույբեկտի կարգավիճակը, միջազգային հանրությունը և անդամ պետությունները ստանձնել են պարտավորություններ: Զուգահեռաբար ամրագրվել են երեխայի պաշտպանության սկզբունքներն ու չափորոշիչներ:

<<Երեխայի իրավունքների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն`յուրաքանչյուր երեխա ունի կյանքի և առողջության պահպանման իրավունք (5-րդ, 7-րդ, հոդվածներ):
Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ-ն հանդիսանում է երեխայի անվտանգության երաշխավորը:

Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններով ևս ամրագրվում է երեխայի իրավունքների լիարժեք ու ներդաշնակ ապահովման պետության պարտականությունը:
Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ:

Հաշվի առնելով աշխարհում, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում առկա բազմաշերտ խնդիրները, կոչ ենք անում
✓ չմոռանալ ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների և օրինական շահերի պաշտպանության մասին,

✓ դրանց վերաբերյալ տալ համարժեք տեղական և միջազգային արձագանք,

✓ ՀՀ-ում գործունեություն ծավալող 
հասարակական կազմակերպություններին, որոնց կանոնադրային նպատակներից են մարդու հիմնարար իրավունքների և ազատություների ապահովումը և երեխաների իրավունքների պաշտպանությունը, հանդես գալ դատապարտող հայտարարություններով,

✓ ապահովել անհրաժեշտ փաստական բազան միջազգային կառույցներ ուղարկելու և հստակ վերաբերմունք ստանալու համար:

«Առաջինը` Հայաստան» նախաձեռնությունը հետևողական է լինելու վերը շարադրված գործողությունների իրականացմանը:

Առողջություն ենք մաղթում ադրբեջանական ագրեսիայից վիրավորում ստացած ՀՀ քաղաքացիներին:
Մեր փոքրիկ քաղաքացուն փոխանցում ենք մեր ջերմ բարեմաղթանքներն ու լավագույն ցանկություններն իր բնականոն կյանքին շուտափույթ վերադառնալու անկնալիքով:

ԱՌԱՋԻՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին