ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Արխիվ 16-20ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
– Заяц! Ты меня слышишь?
ԽՆՋՈՒՅՔ ԺԱՆՏԱԽՏԻ ՊԱՀԻՆ (ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻՆ ԱԺ-ՈՒՄ ԲԱԶՄԱՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԱԺ-ից հայտնում են, որ «պրեմիա» բաժանելիս առաջնորդվել են` «Սովորից մի՛ կտրիր, չտեսին մի՛ սովորեցրու» կարգախոսով:
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ (ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՐ ԲՀԿ-Ի` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ 7 ԿԵՏԱՆՈՑ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ)
Ծառուկյանը յոթ երգ գիտի, յոթն էլ` փողի մասին:
ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՍԱՑՎԱԾՔ
Կորոնավիրուսի տեստով ստուգված չես` հիվանդ չես:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Պարետատնից հայտնում են, որ մեկուսացման մեջ գտնվող դիվան քշողներն էլ պիտի մեկ ուղեւորից ավել չնստեցնեն:
ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԸ` ՊԱՐԵՏԻՆ
Հիմա մեր հարկադիր պարապուրդի համար ո՞վ է վճարելու:
ՀՈՒՄԱՆԻՍՏԸ
Ես առաջին վարչապետն եմ աշխարհի, որ ասում է` վիրուսի լուծումը պետք է բխի ե՛ւ հիվանդների, ե՛ւ բժիշկների, ե՛ւ վիրուսի շահերից:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
– Բա դու ո՞ւմ շունն ես…

