ԱՅԴՊԵՍ ԷԼ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՍՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿ ՀԱՅՏԱՐԱՐԵ՞Լ ԵՆ

Արխիվ 16-20

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին դեռեւս նախորդ շաբաթ երկու գրավոր հարցում էինք ուղարկել: Մեկով փորձել էինք պարզել հետեւյալը. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի եւ H1N1 վիրուսի հետ համեմատություններ անելիս ասաց, որ Հայաստանում. «Այդ վիրուսից 2016-ին արձանագրվել է 30 մահ, իսկ 2009-ին լրիվ վիճակագրություն չի արձանագրվել, բայց մասնագետները նշում են, որ այդ վիրուսից Հայաստանում մահացել է շուրջ 50 քաղաքացի»: Ուստիեւ, նախարարությունից խնդրել էինք մեզ տրամադրել վերոնշյալ վիրուսից մահացած անձանց ցանկը, որին որ տիրապետում էր վարչապետը` նշված հայտարարությունը անելիս: Նախարարից  փորձել էինք պարզել, թե ո՞ր դեպքում են երկրում հայտարարում համաճարակ, կորոնավիրուսով պայմանավորված` երկրում պաշտոնապես համաճարակ հայտարարվա՞ծ է, թե՝ ոչ: Երկու հարցերի` օրենքով սահմանված ու ամեն մի ողջամիտ ժամկետը վաղուց է ավարտվել, բայց ո՛չ պաշտոնական, ո՛չ բանավոր պատասխան մեզ ստանալ չէր հաջողվում: Երեկ, երբ կրկին զանգահարեցինք Կառավարության լրատվական ծառայություն` հասկանալու համար, թե ինչո՞ւ է ԱՆ-ն խախտում լրատվամիջոցների պատասխանել պարտադրող օրենքը: Թե՞ արտակարգ դրությամբ պայմանավորված` ԶԼՄ-ների հարցերը պետք է մնան անպատասխան, ինչ է, նման որոշո՞ւմ է կայացվել: Կառավարությունից պատասխանեցին, թե` չէ, նման բան չկա: Ուրեմն` ինչո՞ւ է ենթակա կառույցը խախտում օրենքը: Կառավարությունից խոստացան, որ կկապվեն նախարարության հետ: Ըստ երեւույթին, կապվեցին: Դրանից հետո մեզ ուղարկեցին առաջին հարցման պատասխանը, որը ոչինչ չասող, խուսափողական: Մասնավորապես` Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը գրել է. «Ձեր 2020թ. մարտի 16-ի հարցման կապակցությամբ հայտնում եմ, որ պահանջվող տեղեկատվությունը պարունակում է անձնական տվյալներ, եւ դրանց տրամադրումը հակասում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին»: Այդ դեպքում ինչի՞ց ելնելով էր Փաշինյանն ասում, թե՝ H1N1-ից ժամանակին 80 մարդ է մահացել: Նրան, այնուամենայնիվ, «անձնական տվյալներ պարունակող» տեղեկությո՞ւն են տվել, թե՞ ինչ-որ թիվ` առանց որեւէ ցուցակի, նախարարությունից հուշել են, նա էլ՝ հնչեցրեց: Դա էլ մի կողմ. հանուն այս հակիրճ պատասխանի՞ էին օրերով լռում՝ օրենք խախտելով: Իսկ մեր մյուս հարցը` արդյոք Հայաստանում համաճարակ հայտարարվա՞ծ, թե՝ ոչ, կրկին մնաց անարձագանք: Չնայած, հասկանալի է, թե ինչու այս հարցին համառորեն չեն պատասխանում: Եթե կա համաճարակ, ապա պետք է նաեւ բացատրեն, թե այդ ի՞նչ ցուցանիշներից ելնելով են հայտարարել: Ընդ որում, այն ժամանակ հազիվ երեք-չորս տասնյակ վարակված անձ կար, եւ եթե հայտարարեն, որ դա հիմք է եղել, ապա նախադեպ օրենքով, հետագայում ամեն 30-40 վարակվածի պատճառով պետք է նորից համաճարակ հայտարարեն: Ի դեպ, անգամ ներկայիս վարակվածների թիվը համաճարակի «չի ձգում», հաշվի առնելով, որ բազմիցս ունեցել ենք էլի վտանգավոր եւ մահացու ելքեր ունեցող վիրուսային նման հիվանդությունների տարածում, որի ժամանակ անգամ շաբաթական մի քանի հազար վարակվածի առկայությունը համաճարակի հիմք չի եղել: Իսկ եթե ասեն, որ համաճարակ հայտարարված չէ (նման պաշտոնական հայտարարություն գոնե մենք չենք հիշում), ապա կհաստատեն, որ օրենքի խախտմամբ են արտակարգ դրություն մտցրել, եւ դրանից բխող հետագա բոլոր գործողություններն էլ ապօրինի են: Իսկ դա շատ լուրջ հետեւանքներ կենթադրի: Այսքանից հետո կպատասխանե՞ն այդ պարզ հարցին: Չնայած, պատասխանելու են:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին