ՈՎ ԿՇԱՀԻ ԿԱՄ ԿԿՈՐՑՆԻ ԱՅՍ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ

Արխիվ 16-20

Եվ այսպես, այդպես էլ հասկանալի չի դառնում, թե ի՞նչ է անում կառավարությունն այս խառը օրերին: Մեկ բան, սակայն, հաստատ է. չնայած` առնվազն կասկածելի օրինական քայլերով կառավարությունը վերցրեց կառավարման մենածանրակշիռ լծակները, այդ թվում՝ արտակարգ դրության մեխանիզմը, սակայն իրավիճակի բարելավում այդպես էլ չի երեւում:

 

ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԴԵՌ ԱԶԱՏՎԱԾ ՉԷ

Սկսենք վարակի տարածման դեմ պայքարից: Դեռ հազիվ էր տեղի ունեցել Իրանից եկած քաղաքացու միջոցով Հայաստան վարակի ներթափանցման առաջին դեպքը, երբ խոսել ենք սահմանային անցակետերում հսկողության ամենախիստ եւ գործուն մեխանիզմների կիրառման անհրաժեշտության մասին: Ասենք, այս ընթացքում նման պահանջների եւ քննադատության պակաս չկա: Մինչդեռ առողջապահության նախարարը երեկ հայտարարեց անցած օրվա ընթացքում արձանագրված 58 նոր դեպքի մասին, այդ թվում. «2-ը նոր բերովի դեպք է արտերկրից, եւ հիմա նրանց շփման շրջանակը պարզվում է»:

Այսինքն, սահմանային վերահսկողության հետ կապված այսքան խոսակցություն-քննադատությունից, ողջ երկիրը «տունը նստեցնելուց» եւ արդյունքում՝ տնտեսության հերն անիծելուց, բոլոր քաղաքացիների հեռախոսները տոտալ վերահսկողության տակ դնելու փորձերից հետո, պարզվում է, որ 2 վարակակիր հանգիստ Հայաստան է մտնում, չգիտես ինչ շփումներ ունենում, ու հիմա ընկած, «նրանց շփման շրջանակն» են պարզում է: Մինչդեռ եթե այդ անձանց գոնե սահմանին մի սովորական թեստ անեին, պարզեին, որ վարակված են, միանգամից կմեկուսացնեին, ու «շփման շրջանակ» պարզելու խնդիր էլ չէր առաջանա: Նորմալ երկրում պատկան նախարարի այս «ինքնախոստովանական ցուցմունքին» անպայման կհետեւեր  ամենաքիչը նրա պաշտոնանկությունը: Մինչդեռ վարչապետ Փաշինյանը հանգիստ ինչ-որ այլ հարցեր տվեց նախարարին, վերջում էլ շնորհակալություն հայտնեց: Կամ, ինչո՞վ է զբաղված պարետը, երբ ունի այսքան լիազորություններ, իսկ երկիր դեռ վարակվածներ են թափանցում: Մի խոսքով, որ գործող իշխանությունները պատկերացում անգամ չունեն, թե ինչ ռեալ քայլեր պետք է անել վիրուսի կանխարգելման համար, հուշում է նաեւ այն, որ արտակարգ դրության հաստատման պահին ունեինք նի քանի տասնյակ վարակված, իսկ կառավարության կողմից այդ հզոր լծակը վերցնելուց հետո պաշտոնական վարակակիրների թիվը հասավ 482-ի՝ բազմապատիկ անգամ ավելացավ: Ու երեւի պատահական չէ երեկ ԱԺ նիստում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի մտահոգված հարցումը. «Թե՞ թելը բաց ենք թողել եւ գնում ենք դեպքերի հետեւից, այլեւս չես կարող տասնյակ հազարավոր դեպքերի հետեւից գնալ»:

Սակայն ամենամեծ խնդիրը սա էլ չէ: Գնալով հաստատուն տեսք է ստանում այն վարկածը, որ կորոնավիրուսն ամենեւին էլ այն խնդիրը չէր, որ նման աղմուկ բարձրացնեին, եւ որ այս ամենի տակ իրականում այլ հարցեր են լուծվում: Իսկ փաստն այն է, որ թեեւ վարակվածների թիվը Հայաստանում շարունակում է ավելանալ, բայց ավելի մտահոգիչ տեմպերով արագանում է նաեւ տնտեսության քայքայումը: Ընդ որում, այդպես էլ պարզ չէ, թե կառավարությունն ինչ է անում այս ամենը կանխելու համար: Այսպես, պարզապես վերցրել եւ բազում աշխատողների պարապուրդի են մատնել, որը նաեւ կործանում է համապատասխան բիզնեսները: Նման քայլ կատարող մյուս բոլոր պետությունների կառավարությունները միաժամանակ երկու խնդիր են լուծել: Ապահովել են այն բոլոր քաղաքացիներին, ովքեր աշխատանքի չեն գնում եւ կորցնելու են եկամուտը: Եվ երկրորդը. բիզնեսներին, որոնք աշխատողների բացակայության կամ կորոնավիրուսից բխող այլ պատճառներով չեն կարողանում գործել, տալ այնպիսի օժանդակություն, որ կարողանան գոյատեւել եւ առկա իրավիճակից հետո շարունակեն գործել:

 

ՈՒՄ ՀԱՄԱՐ` ՃԳՆԱԺԱՄ, ՈՒՄ ՀԱՄԱՐ՝ ՄԵՂՐԻ ՏԱԿԱՌ

Ինչ է արել ՀՀ կառավարությունը մինչ այս: Քաղաքացիների մասով. տրամադրվում է չնչին օգնություն, ընդ որում` այնպիսի հստակ սահմանափակումներով ու պատճառաբանություններով, որ միայն հաշված թվով մարդիկ կկարողանան այն ստանալ: Բայց չէ՞ որ փաստը սա է. մարդկանց առյուծի բաժինն այս պահին ոչ թե ազատված է աշխատանքից (իսկ կառավարության խղճուկ օգնություններում հիմնական պատճառաբանություններից մեկը դա է), այլ թեեւ ձեւականորեն համարվում են աշխատող, բայց գործի չեն գնում, եկամուտ չունեն ու վաղը-մյուս օրը սովի կարող են մատնվել: Օրինակ, գրթե ողջ սպասարկման ոլորտում մարդկանց եկամուտը, գրանցված են, թե՝ ոչ, կախված է օրվա աշխատանքից: Այս պահին օրվա աշխատանքն ու դրա եկամուտը չկա: Օրինակ, պետական արգելքի պատճառով չի աշխատում վարսավիրանոցը (այդ օրինակը կառավարության երեկվա նիստում խոսվեց), եւ դրա գրանցված աշխատողը չունի օրական եկամուտ ու ապրուստի միջոց: Միայն երեկ որոշվեց այդ ուղղությամբ ինչ-որ միջոցներ ուղղել: Ու էլի այնպիսի սահմանափակումներով, որ դեռ հարց է՝ քանի մարդ ու որքան կստանա, ինչպես նաեւ, թե դա բավակա՞ն է, որ ընտանիքը գոյատեւի: Ինչ վերաբերվում է չգրանցված աշխատողներին, ապա նրանք եւս սովի մատնվելու ենթակա են, սակայն որեւէ բան չեն ստանալու: Նշենք նաեւ` շատ թե քիչ տրամադրվում է միանվագ օգնություն: Այսինքն, եթե ճգնաժամը երկարի, սովի հեռանկարը պահպանվելու է: Սակայն վիճակը շատ ավելի բարդ է` բիզնեսի հետ կապված: Կառավարության առաջարկը հիմնականում այս բնույթի է. կտանք անտոկոս կամ ցածր տոկոսներով վարկեր: Բայց գործնականում վերացած չէ վարկի դիմաց գրավադրումը: Իսկ այս նեղ պահին ի՞նչ են գրավադրելու բիզնեսները. հենց  իրենց (նույն բիզնեսները), անշարժ գույք կամ ոսկի: Սակայն մեկ պարզ հարց. ո՞րն է երաշխիքը, որ վարկ վերցնելով, բիզնեսը կկարողանա վաղը-մյուս օրը աշխատել, եկամուտ ստանալ եւ մարել վարկը: Այն դեպքում, երբ մինչ այս ճգնաժամն էլ բիզնեսը հազիվ էր ծայրը-ծայրին հասցնում: Այսինքն, եթե անգամ վերականգնվի մինչճգնաժամային մակարդակը (այդ թվում՝ մարդկանց գնողունակության առումով), ապա բիզնեսների եկամտաբերության վրա եւս մեկ բացասական կոմպոնենտ է ավելանալու՝ այս վարկի վերադարձը: Արդյունքում՝ քանի՞ բիզնես կկարողանա դրան դիմանալ, եւ քանի՞սը կհայտնվի լիովին ոչնչանալու ու գրավն էլ կորցնելու հեռանկարի առաջ: Եվ չմոռանանք, որ այդ դեպքում արդեն նոր միայն վրա կհասնի  գործազրկության իրական ալիքը: Եվ մյուս կողմից. հիմնական փողերն այս օրերին պետությունից ուղղվում են բանկերին. վարկերի համար, տոկոսների զրոյացման եւ այդպես շարունակ: Ովքե՞ր են այս ամենից եւ պետության հաշվին մեծ փողեր աշխատելու. նույն բանկերը: Ովքե՞ր են բիզնեսների հետագա կործանման դեպքում դրանց տերը դառնալու. էլի նույն բանկիրները: Մի խոսքով, ում համար ճգնաժամ, ում համար՝ մեղրի տակառ: Ու հաջորդ հարցը. իսկ պատահակա՞ն է, որ այս արհեստական ճգնաժամի հիմնական շահառուն բանկիրներն են դառնում: Այ, սա արդեն մտածելու առիթ է այդ ճգնաժամի արհեստականության խորքային պատճառների մասին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին