«ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ ՄԱՐԴ Է, ԱՅՍՕՐ ՄԻ ԲԱՆ Է ԱՍՈՒՄ, ՎԱՂԸ` ՄԵԿ ՈՒՐԻՇ»

Արխիվ 16-20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հետեւյալ միտքն էր հնչեցրել. «Կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու: Սահմանադրական հանրաքվեն էլ դրա համար է, որ մաֆիոզները, իրենց մաֆիաները, իրենց մաֆիոզ կառույցներով ու մաֆիոզ իրավաբաններով՝ չպաշտպանեն»: Իհարկե, Նիկոլը մինչ այս էլ շատ է «օդի մեջ» մեղադրանքներ հնչեցրել. օտարերկրյա շպիոնների, Արցախում դիտավորյալ պատերազմ հրահրողների, ժանգոտված զենքերի մասին, եւ այդպես շարունակ: Այսինքն` կարելի էր նաեւ ուշադրություն չդարձնալ հերթականին: Բայց դե, ասողը վարչապետի աթոռին է նստած, չես կարող հենց այնպես անտեսել: Ուստիեւ, դիմեցինք ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ, փաստաբան ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ.

- Ովքե՞ր են Հայաստանում մաֆիոզ փաստաբանները: Առհասարակ, ի՞նչ ասել է՝ մաֆիոզ փաստաբան:

- Առաջին անգամ Նիկոլ Փաշինյանից եմ լսում «մաֆիոզ փաստաբան» արտահայտությունը: Ու գիտեք, չեմ զարմանում, որովհետեւ անհավասարակշիռ մարդ է, այսօր մի բան է ասում, վաղը` մեկ ուրիշ: Հետո մոռանում է, թե ինչ էր ասել: Էս մարդու ասածներին ընդհանրապես պետք չի գնահատական տալ` աբսուրդ է: Ուրիշ ասելիք չունեմ այդ հարցի շուրջ:

- Պարոն Սահակյան, հաշվի առնելով, որ Դուք հանդիսանում եք նաեւ Ռոբերտ Քոչայանի փաստաբանը, օգտվելով առիթից, կցանկանայինք լսել նաեւ Ձեր տեսակետը` պարբերաբար հետաձգվող դատական նիստերի հետ կապված: Այստեղ միտում տեսնո՞ւմ եք:

-  Առաջին իսկ օրվանից միտում եմ տեսնում, այն բանից հետո, երբ սկսվեց քրեական գործը, եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց: Մենք ասել ենք եւ կրկնում ենք, որ մեղադրանքի որոշումը ակնհայտ ապօրինի է: Այդ որոշումը, եթե փոխանցվի մեր իրավաբանական ֆակուլտետների ուսանողներին, որոնք արդեն ավարտել են կամ ավարտում են Քրեական դատավարության իրավունքի դասընթացները, միանշանակ, անգամ նրանք կասեն, որ սա գրված է անգրագետ իրավաբանների կողմից եւ «դակված» անգրագետ դատախազների կողմից:  Անգրագետ` ոչ թե այն իմաստով, որ տառաճանաչ չէ, այլ որ իրեն կարող է թույլ տալ՝ գրել նման մեղադրանքի որոշում, հաստատել նման մեղադրանքի եզրակացություն: Չնայած, ես համոզված եմ, որ այն մարդիկ, ովքեր դա արել են, միանշանակ գրագետ են, բայց կամակատար են: Նրանք գիտակցում են, որ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է Ռոբերտ Քոչարյանից վրեժ լուծել, եւ կատարում են նրա կամքը. այլ բան մտածել չի կարելի: Հավատացեք, մենք ինքներս ենք ուզում` որքան հնարավոր է շուտ հրապարակվի մեղադրանքի որոշումը, որպեսզի մենք ինքներս ասենք, ցույց տանք հանրությանը, թե ինչ անգրագիտության մասին է խոսքը:

- Ի՞նչ կասեք ԲԴԽ նախագահի ներկայացրած միջնորդության մասին` Փաստաբանների պալատի նախագահին:

- Օրինակ, եթե ես լինեի ԲԴԽ նախագահի տեղը, հետադարձ հայացք կգցեի իր իսկ կողմից կայացված որոշումների վրա, որոնք ոչնչով չեն տարբերվում Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված որոշումներից: Եթե ինքը կարծում է, որ չունի նման որոշումներ, ապա ես հաստատ կտամ նրան նման որոշումներ եւ` ոչ մեկ հատ: Այնպես որ, այն մարմինը, որը որ ղեկավարում է այս մարդը, մեղկ է, որ նման ղեկավար ունի:

- Լավ, ի՞նչ ակնկալիքներ ունեք ներպետական ատյաններից` Ռոբերտ Քոչարյանի գործով:

- Ներպետական ատյաններից որեւէ սպասելիք չունենք: Աննա Դանիբեկյանը իր կայացրած որոշումներից եւ որեւէ մեկը չի պատճառաբանել. ո՞ւմ է պետք այդպիսի դատավոր: Հարկավոր է` մեկ օր առաջ Աննա Դանիբեկյանին վեթթինգի ենթարկել, թող մի հատ նայեն, տեսնեն, թե այս դատավորը առհասարակ իր որ մի որոշումն է պատճառաբանել: ՄԻԵԴ-ը անընդհատ գրում է, որ պատճառաբանեն որոշումները: Դանիբեկյանների նմանները, սակայն, շարունակում են նույն ձեւով վարվել: Ինչո՞ւ, որովհետեւ իրենք այսպես են մտածում. «Այսպես է ցանկանում բարձրագույն իշխանությունը»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին