Այս գործելաոճն խայտառակություն է. Արման Աբովյան

Արխիվ 16-20

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստի մասին ԱԺ-ի հայտարարությանը։ Նա մասնավորապես նշել է, որ 16:58 զանգ է ստացել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի գրասենյակից,որտեղից տեղեկացրել են,որ ժամը 17:00-ին գումարվում է ԱԺ արտահերթ նիստ,որի օրակարգում ընդգրկված էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու` հեռախոսազանգերի հայտնի օրինագծի երկրորդ ընթերցումը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Այս գործելաոճն խայտառակություն է

Հարգելի' ժողովուրդ ջան,16:58 ստացա զանգ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի գրասենյակից,որտեղից տեղեկացնում էին,որ ժամը 17:00-ին(փաստորեն այդ պահին) գումարվում է ԱԺ արտահերթ նիստ,որի օրակարգում ընդգրկված էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու`հեռախոսազանգերի հայտնի օրինագծի երկրորդ ընթերցումը:
Փաստորեն, հարգելի՛ հայրենակիցներ,ԱԺ պատգամավորներին, ընդդիմությանը տրված էր 2 րոպե արտահերթ նիստին մասնակցելու համար:

Սա հարգանքի բացարձակ բացակայություն է ոչ միայն օրենսդիրի անդամների, այլև նրանց վստահության քվե տված տասնյակ հազարավոր քաղաքացիների հանդեպ,նրանց հանդեպ, ովքեր հավատում են ժողովրդավարության գոյությանը և դրա` բարձրագույն արժեք լինելուն։

Այո,վստահ եմ,որ իշխանությունը կպնդի,որ սա կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցող նախագիծ է, սակայն ես համոզված եմ,որ սա բացարձակ որևէ ընդհանրություն չունի մարդկանց կյանքեր փրկելու հետ, իսկ իշխանությունն անգամ «լայաղ չարեց» պատշաճ և տրամաբանական հիմնավորումներ տալ դրա վերաբերյալ։ Իսկ եթե չկա հիմնավոր բացատրություն,ուրեմն պրոցեսն առնվազն կասկածելի է, անհասկանալի է և հիմնազուրկ։

Կրկին վերահաստատում եմ մեր դիրքորոշումը,որ այսպիսի գործելաոճն անարգանք է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հանդեպ, այդ թվում` մեծամասնությանը քվե տված քաղաքացու հանդեպ»։

   

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին