Անդրանիկ Քոչարյանի աչքը դեռ ճամփին է

Արխիվ 16-20

Մամուլում տարածված տեղեկության համաձայն, ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը մերժել է ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին ներկայանալ, ինչի մասին նամակ է հղել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին: Արդեն իսկ մամուլում հայտնված նամակում Յու. Խաչատուրովը մասնավորապես անդրադարձել է խնդրի քաղաքական եւ բարոյական կողմին` շեշտելով, որ ԱԺ Քննիչ հանձնաժողովը որեւէ իրավասություն չունի «բարոյական գնահատական» տալ որեւէ իրադարձության: Ինչ վերաբերում է քաղաքական կողմին` Խաչատուրովը ասել է, որ ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաեւ ՀՀ Զինվորական ծառայության անցնելու մասին օրենքը սահմանում են, որ ՀՀ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն, եւ որ զինծառայողը (այդ թվում` պահեստազորի եւ պաշտոնաթող) իրավունք չունի անդամակցել որեւէ կուսակցության, կրոնական կամ արհեստակցական միության, պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ քաղաքական կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների եւ դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության: «Ուստի որեւէ գործողություն իրականացնելիս ես ուղղակի չեմ կարող հաշվի առնել հարցի «քաղաքական» կողմը եւ դրանով նպաստել որեւէ «քաղաքական» դիրքորոշման ստեղծմանը», - ընդգծել էր Խաչատուրովը: Թե այս դեպքում ինչպես է վարվելու հանձնաժողովը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ: Նա տեղեկացրեց, որ նիստը երեկ մեկնարկել է, քննարկել են կարեւոր հարցեր, բայց չի ավարտվել այն:

– Իսկ այս անգամ ո՞ւմ եք հրավիրել հանձնաժողովի նիստին, որպեսզի պատասխանի պատգամավորների հարցերին:

– Յուրի Խաչատուրովին:

– Դե նա նամակ է գրել Ձեզ ու մերժել է ներկայանալ:

– Հա՞, վստահ ե՞ք, կարո՞ղ է երկրորդ-երրորդ նամակը գրի, բայց ինչպե՞ս կարելի է հրաժարվել:

– Յու. Խաչատուրովը ներկայացրել էր իր չներկայանալու քաղաքական եւ բարոյական կողմերի մասին:

– Լավ-լավ, բարոյական կողմը հարցերին պատասխան տալն է, որը հասարակությանը հուզում է:

– Փաստորեն, դեռ սպասո՞ւմ եք Յու. Խաչատուրովին:

– Դրա պահանջատերը միայն մենք չենք, այլ նաեւ զոհվածների հարազատներն են, որոնք ասելիք ունեն, ի՞նչ է նշանակում չեմ գալու:

– Եթե չեկավ, ո՞րն է լինելու հանձնաժողովի հաջորդ քայլը, կամ ո՞ւմ եք հաջորդիվ հրավիրելու:

– Մեր քայլերի հաջորդականությունը դուք կիմանաք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին