Անհրաժեշտ է մի կողմ դնել հների ու նորերի պայքարը. Էդուարդ Շարմազանով

Արխիվ 16-20

Համավարակով պայմանավորված` երկրի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրներ կան, որոնք օր առաջ լուծման կարիք ունեն, բայց արի ու տես, որ դրանք թողած` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնքան ժամանակ ուներ, որ մի քանի անգամ ֆեյսբուքյան ուղիղ եթերում զանգեց անծանոթ համարներով ու սկսեց կորած գյուղի բարեկամի պես հարցուփորձ անել «դեսից ու դենից»: Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ նշում է, որ քաղաքացիների հետ հեռախոսազանգեր իրականացնելը լավ է, բայց բավարար պայման չէ  երկրում տնտեսական, անվտանգային եւ առողջապահական ճգնաժամը հաղթահարելու համար:

- Դրա համար անհրաժեշտ է նախեւառաջ համախմբել եւ հանդիպել այն բոլոր ուժերի հետ, ովքեր ունեցել են դրա փորձը, հաղթահարել են շրջափակումը եւ հաղթել` պատերազմում: Կարելի է հարցնել ՀՀ առաջին նախագահին, երկրորդ նախագահին, երրորդ նախագահին եւ նրանց թիմերին, այսօր նաեւ նախկին վարչապետները հրապարակային իրենց առաջարկություններն են ներկայացնում: «Ես ամեն ինչ գիտեմ», «միայնակ կհաղթահարեմ» թեզերն այլեւս չեն աշխատում, ավելին` այն կործանարար է, պարոնա՛յք: Դուք անփորձ եք, այս մեկ ամիսը ցույց տվեց, որ սթափ չեք գնահատում իրավիճակը, ոչ թե կանխարգելում եք, այլ արձագանքում եք ընդամենը: Իսկ արձագանքողը միշտ պարտվում է: Ի՞նչն է խանգարում ստեղծել հակաճգնաժամային մարմին, որպեսզի փորձեն հնարավոր մինիմալ կորուստներով դուրս գալ այս իրավիճակից: Այսօր աշխարհը չի կարող կանխատեսել այս արհավիրքի նույնիսկ ժամկետները, որեւէ մեկը չկա, որը կարող է  ասել, թե սա մեկ ամսից կավարտվի կամ երկու ամսից: Դրա համար անհրաժեշտ է մի կողմ դնել հների ու նորերի պայքարը, արդեն երկրորդական է` ով է հանրապետական, ով` նիկոլական, քոչարյանական ու լեւոնական: Սա ասում է մի մարդ, որն այս երկու տարին շատ խիստ քննադատել է ու դեռ քննադատելու է օրվա իշխանություններին, բայց հիմա դրա ժամանակը չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին