ՍՏՐԿԱԿԱՆ ԹԱԿԱՐԴՆԵՐ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 16-20

Նիկոլը ոչ ավել-ոչ պակաս հայտարարեց, որ Հայաստանն ի վիճակի է իր արտահանումը հասցնել (պինդ բռնվեք, չընկնեք աթոռից) 30 մլրդ դոլարի: Կարծում ենք, որ այդպիսի հայտարարությունը քննարկման ենթակա չէ ո՛չ տնտեսագետների, ո՛չ քաղաքագետների, ո՛չ էլ հասարակական գիտությունների այլ մասնագետների կողմից: Դա բացառապես Ռոբերտ Քոչարյանի հիշատակած «ուրիշ մասնագետի» տիրույթում է:

 

«ՁՐԻ» ՎԱՐԿԵՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱԿԱՐԴՈՒՄ

Քայլասերվածների կառավարությունը արդեն թվով 8-րդ «հակաճգնաժամային միջոցառումն» է քննարկել: Սակայն այդ քննարկումներից հասարակ քաղաքացու գրպանի պարունակությունը, իհարկե, չի աճի: Ռեալ նյութական օգնություն կստանան այնքան քիչ, սահմանափակ  թվով քաղաքացիներ ու գործատուներ, որ ավելի լավ է դրա մասին ընդհանրապես լռել: Իսկ «միջոցառումների» ու առաջարկությունների մեծ մասը առնչվում է բանկային ոլորտին, եւ տպավորություն է, որ Նիկոլը, իր կառավարությունով հանդերձ, ստանձնել է բանկերի շահերի անսքող լոբբիստի դերակատարում: «Ազատ եւ հպարտ» քաղաքացիներին տրվում են առաջին հայացքից գայթակղիչ, բայց իրականում կործանարար խայծեր, նույնը վերաբերում է եւ գործարար խավին: Առաջարկությունը կարճատեւ ժամանակահատվածում անտոկոս տրվող վարկերն են, կամ էլ հետաձգվող տոկոսով վարկեր: Փաստորեն, մարդկանց ռեալ օգնելու փոխարեն նրանց առաջարկում են նոր վարկերի բեռ շալակել: Բնականաբար, վարկերի դիմաց գրավի առարկա լինելու է անշարժ գույքը, հողը, ոսկեղենը եւ այլ` երբեւէ գինը չկորցնող ակտիվները: Եվ քանի որ տնտեսությունը անշարժության ենթարկող արտակարգ դրությունը կարող է ձգվել դեռ անորոշ ժամանակ, ապա վարկ վերցնողները հայտնվելու են անելանելի վիճակում, արդյունքում զրկվելով իրենց անշարժ գույքից, հողից, կամ արժեքավոր այլ գույքի վերջին պաշարից: Գյուղատնտեսական վարկերի դեպքում, գյուղացին լավագույն դեպքում, զրոյով կփակի հաշվեկշիռը, իսկ ավելի հավանական է, որ կորցնի բանկերի կողմից բռնագանձվող իր ամբողջ ունեցվածքը:Այսինքն` մարդկանց առաջարկում են այսօր վերցնել վարկ, եւս մի կարճ ժամանակ շունչ քաշել, իսկ հետո վերածվել բանկային համակարգի ունեզրկված ստրուկների: Թե այդ ամենը հետագայում կրիմինալի եւ ժողովրդական հուզումների ինչ ալիքի կհանգեցնի, սարսափելի է նույնիսկ պատկերացնել: Եվ ամփոփելով այդ սոցիալ-տնտեսական օրակարգերը` կարելի է ասել, որ Նիկոլի գործողություններից առաջին հերթին եւ ամենաշատը տուժել են հենց իր երբեմնի խանդավառ ընտրողները: Անշուշտ, արդարության պահը կա, որ մարդիկ հատուցելու են սեփական անպատասխանատու ընտրության համար, սակայն հատուցման գինը շատ ահավոր է ստացվում...

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐԻ

Ժամանակին ինչ սարսափ ֆանտաստիկ վեպեր ենք կարդացել` ապագա դիկտատորական ամբողջատիրական հասարակությունների մասին, ուր վերահսկվում են մարդկանց բոլոր գործողությունները եւ անգամ մտքերը, մուտք գործեցին ԱԺ` մեկ համաձուլվածքի տեսքով` որպես «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը եւ կից փաթեթը, որոնցով նախատեսում են արտակարգ դրության ընթացքում անձնական տվյալների պաշտպանության եւ հաղորդակցության ազատության իրավունքի սահմանափակման առանձին ընթացակարգեր, որոնք կիրառելի են բացառապես համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում: Այդ նախագծով Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների (Beeline, Vivacell, Ucom) կողմից կառավարության կողմից նշված պետական մարմիններին եւ իրավաբանական անձանց հաճախորդի տեղորոշման, հաճախորդի հեռախոսահամարի հետ կապ ունեցած հեռախոսահամարների, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթվի, սկզբի եւ ավարտի վերաբերյալ տվյալների տրամադրում: Գումարած դրան` Ֆիզիկական անձանց, որոնց նկատմամբ կիրառված են ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ, պարտավորեցնել օգտագործելու կառավարության կողմից սահմանված էլեկտրոնային հաղորդակցության եւ ծրագրային ապահովման միջոցներ (հեռախոսային հավելվածներ` mobile applications): Այդ առնչությամբ իրավագետ Գոհար Մելոյանը մասնավորապես նշում է. «Հաշվի առնելով, որ ներկայումս ՀՀ-ում սահմանված է արտակարգ դրություն, եւ հետեւաբար, ՀՀ-ում գտնվող բոլոր ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառելի են ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ, հետեւաբար յուրաքանչյուրիս կարող են պարտավորեցնել ձայնագրել եւ օգտագործել նախատեսվող հեռախոսային հավելվածները»:

Այսինքն` ՀՀ ամբողջ բնակչությանը կարող են պարտավորեցնել ներբեռնել հավելվածներ, որոնք ոչնչով չեն տարբերվում տնային կալանքի տակ գտնվողների էլեկտրոնային ձեռնաշղթայից, ընդ որում` այդտեղ կարող է ներառվել նաեւ մարդկանց կենսաչափական տվյալների առցանց շուրջօրյա հաղորդումը: Եվ այդ այլանդակությունն անջատողներին սպառնում է մինչեւ 250 հազար դրամ տուգանք: Ժամանակին Նիկոլը փարիսեցիաբար ասում էր, որ ժողովուրդը «տուգանելու մատերիալ չէ», սակայն այժմ այս ապօրինածին վարչախումբը ինքն է ձգտում ցանկացած պատեհ, կամ անպատեհ առիթով տուգանել քաղաքացիներին: Նույնիսկ իշխանությունների հանդեպ բավականին լոյալ տրամադրված մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ահազանգում է. «ԱԺ-ում քննարկվող փաթեթը ենթադրում է քաղաքացի, որի հեռախոսազանգերի մետա-տվյալների հավաքագրում, այսինքն` ում է զանգել, երբ, որքան է տեւել զանգը, առանց դրա բովանդակության: Անկասկած, հիանալի է, որ բովանդակությունը չի ձայնագրվելու: Սակայն սա անհամաչափ միջոցների կիրառում է, քանի որ հայտնի չէ, թե սա ո՞նց կարող է օգնել կարանտինի տեսանկյունից: Իսկ այ, օրինակ, քաղաքական վերահսկողության տեսանկյունից սա լավ գործիք է: Երկրորդը` հարկավոր է ստեղծել հանրային վերահսկողություն` տվյալների հավաքագրման եւ ապագայում ոչնչացման: Կառավարության բարի կամքի վրա այս հարցում չպետք է հիմնվենք»: Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը այդ այլանդակությանը տալիս է նաեւ քաղաքական գնահատական. «Անձնական ազատությունների եւ իրավունքների անհիմն սահմանափակումները քաղաքացիների հանդեպ տոտալ վերահսկողություն սահմանելու փորձ են համաճարակի պատրվակով, քանզի ակնհայտորեն անցնում են հանրային առողջության եւ համաճարակային վերահսկողության անհրաժեշտ սահմանները: Մինչեւ մենք, քաղաքական ուժերս եւ քաղաքացիներս, դրսեւորում ենք համերաշխության վարքագիծ, իշխանությունները ատամներն են սրում բոլորիս վրա: Առողջապակական եւ սոցիալ-տնտեսական օրհասական խնդիրները թողած` տոտալ իշխանության իրենց տենչանքն են իրականացնում, ինչը կրկնակի անբարոյական է: Զբաղվեք ժողովրդի իրական դարդ ու ցավով, ոչ թե մարդկանց հեռախոսազանգերը լսելով: Այսպես չի մնալու»:

ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցությունները առաջին ընթերցման քվեարկության ժամանակ դեմ են քվեարկել, իսկ քայլոների խմբակցության սորոսական պատգամավորների մի մասը բոյկոտել են քվեարկությունը: Սակայն ակնհայտ է, որ այդ հակասահմանադրական, տոտալիտար նախագիծը, որի համեմատ ֆաշիզմը մանկական խաղ է, ձայների մեծամասնությամբ անցնելու է: Եվ չպետք է ունենալ պատրանքներ, որ դա գործելու է ընդամենը մինչեւ ապրիլի 14-ը: Քանզի քաղաքացիների տոտալ վերահսկողության համակարգի ստեղծումը պահանջելու է բավականին մեծ ռեսուրսներ, եւ երկու շաբաթվա համար այդպիսի բան չեն անում: Դժվար չէ կռահել, որ համավարակի պատրվակով դա անպայման երկարաձգվելու է կրկին ու կրկին, եւ այդ տոտալ վերահսկողությամբ կփորձեն վախեցնել ամբողջ բնակչությանը, որպեսզի երբ գա այն պահը, որ մարդիկ ուտելու հաց չեն ունենա, անասնականի աստիճանի հասած վախը մարդկանց հետ պահի ընդվզելուց եւ այս հակապետական ոճրագործների խմբակը գրողի ծոցը քշելուց: Սակայն մեզանից ընդամենը 380 կմ հեռավորության վրա կատարվում են բախտորոշ իրադարձություններ, որոնք, միգուցե, թույլ կտան կոտրել օրուելական սարսափների սցենարի մեջքը: Խոսքն Արցախի ընտրությունների մասին է, ուր սորոսական թեկնածու, քայլասերված խունտայի դրածո Մասիս Մայիլյանի շանսերը` դառնալու Արցախի նախագահ, գործնականում զրոյացվել են: Ճիշտ է, մտավախություններ կան, որ կարող են Ստեփանակերտ գործուղված նիկոլասորոսական կադրերը հրահրել անկարգություններ, սակայն մեծ հույս կա, որ արցախցիները չեն տրվի դրան: Ինչպես դիպուկ կարգախոս է ընտրել Վիտալի Բալասանյանը, «Հաղթանակը չի վաճառվում»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին