ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ ՏԵՍԱՆՔ ՕՐԻՆԱԽԱԽՏ ՔԱՂԱՔԱՑԻ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ԵՎ ԱՅԼ ՕՐԻՆԱԽԱԽՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ՝ ՈՎՔԵՐ ՆՍՏԱԾ ԷԻՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈԿՈՐԴԻՆ… ԻՆՉՊԵՍ ՏԱՐԲԵՐԵԼ ՕՐԻՆԱՊԱՀԻՆ՝ ՕՐԻՆԱԶԱՆՑԻՑ

Արխիվ 16-20

Լրագրող Գայանե Զարգարյանը գրում է

Մարտի 27-ի գիշերը, Հարավ-Արեւմտյան թաղամասի «Երեւան-Սիթի» սուպերմարկետի
մոտակայքում տեղի ունեցած զարհուրելի միջադեպի առթիվ, (համաձայն որի, քաղաքացի Տ. Կարապետյանին դաժանաբար ծեծել էին, ապա ստորացնելով ու բռնություն գործադրելով բերման էին ենթարկել Մալաթիայի ոստիկանության բաժին) ՀՀ ոստիկանությունը հրապակել էր տեսանյութ, փորձելով փաստարկել,որ բերման ենթարկվածը հակաիրավական եւ հակաբարոյական վարքագիծը է դրսեւորել ոստիկանության ծառայողների նկատմամբ:

Դատապարտելով Տիգրան Կարապետյանի հայհոյանքներն ու նրա դրսեւորած վարքագիծը . ե՛ւ ՈՍՏԻԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ անձանց, ե՛ւ թե հրավիրված բուժխմբի նկատմամբ. (ծանոթանալով տեսանյութի բովանդակությանը) ուզում եմ ասել հետեւյալը. իսկ ինչու՞ չի ՀՀ ոստիկանությունը հրապարակում, հանրության դատին ներկայացնում
կադրեր՝ փաստեր, որից   ակնհայտ պարզ կդառնար, որ քաղաքացիական համազգեստով
տղամարդիկ հավուր պատշաճի ներկայացել են քաղաքացուն՝ իրազեկելով որ քաղաքացին գործ ունի ոստիկանության աշխատակիցների հետ: Ինչու չեն հրապարակվում այդ կադրերը:


Այս Տեսանյութում այո, տեսնում ենք օրինախախտՙ անպարկեշտ  քաղաքացի Տիգրան Կարապետյանին, եւ այլ օրինախախտ քաղաքացիների՝ովքեր բառիս բուն իմաստով նստած էին քաղաքացու դեմքին, կոկորդին…

Այս Տեսանյութից ամնեւին պարզ չի դառնում, թե ի սկզբանե ում հետ է գործ ունեցել օրինախախտ քաղաքացի Տիգրան Կարապետյանը: Հ. Գ Պարետատուն ջան, բացատրեք խնդրեմ. իսկ ինչո՞վ պիտի տարբերվի ոստիկանը, ուսադիր կրողը՝ փողոցային վարք դրսեւորողից: Ինչպե՞ս տարբերել. օրինապահին ՝օրինազանցից:


Խնդրում եմ ուշադիր նայեք եւ տեսեք, թե ոստիկանության պատրասատած Տեսանյութում, ոստիկանության ԱՇԽԱՏԱԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՆՁԻՆՔ , ինչպես են
տեղափոխում քաղաքացուն՝ ԿՈԿՈՐԴԻՆ ՆՍՏԱԾ…

Որքանով որ տեղյակ եմ, քր. օրենսգրքում մարդու դեմքին, կոկորդին նստելու եղանակով՝ վնասազերծման օպերացիա նախատեսված չէ: Արտակարգ դրություն հայտարարված երկրում. եթե այս անձինք ոստիկաններ էին, ապա որտեղ էի՞ն կորցրել իրենց վկայականները, ամրակցված ձեռնաշղթաները, եւ հայտնի վնասազերծելու մեթոդները: Սրանք հարցեր են, որոնք պարզել է պետք : Շարժառիթը, դրդապատճառները՝ այս խայտառակ ու սկանդալային միջադեպի, համենայնդեպս ներկայացված տեսանյութից պարզ չդարձավ…

Կասկածելի շատ հարցեր կան, բազում...

Եւ վերջապես որեւէ գոլորշի չարտաբերվեց ամենակարեւորի մասին. քաղաքացի Տ. Կարապետյանի փաստաբանի կողմից արված հայտարարությունների՝ համաձայն որի, Տիգրան Կարապետյանին մեքենայի մեջ կոկորդին նստելուց բացի, ոստիկանության բաժնում նրա դեմքին թքելու միջոցով նվաստացրել էին, ծեծել, վրան 96 աստիճանի սպիրտ էին լցրել՝ ասելով որ նա վարակ է, եւ որ նրան պետք է դիզինֆեկցիա անել:

Հիշեցնեմ , որ Տիգրան Կարապետյանի փաստաբանը հնչեցրել էր նաեւ ոստիկանության Մալաթիայի բաժնում այդ ծեծն ու նվաստացումներն իրականացնողների անուններ. Մալաթիայի բաժնի պետ Իգոր Մեսրոպյան, օպեր-լիազոր, կապիտան Հովհաննես Հովհաննիսյան, օպեր-լիազորներ Հայկ Սողոմոնյան, Ռազմիկ Շիրինյան, Արսեն Այվազյան:Եւ մինչ այս պահը՝ ոչ մի շշուկ այդ մասին:

Հ.Գ1 Բայց այս իրավիճակում՝ ԵԼՔ կա. Արման Սարգսյանին տեղափոխում եք ոստիկանության Մալաթիայի բաժին՝ որպես օպեր-լիազոր, եւ նա վստահ եմ լուրջ դասըթացներ կանցկացնի, եւ կկիսվի իր փորձով՝ տեղի ոստիկանների հետ… թե օրինակ, ինչպես են զինված եւ կրակոցներ արձակած հանցագործին( ԺՊ-ից ոստիկանապետ նշանակվելու ճանապարհին)վնասազերծում՝ սիրո եւ համերաշխության մթնոլորտում:

Հ. Գ 2
Եթե ապացուցվի որ ոստիկանները պատշաճ կերպով ներկայացել են, եւ որ այդ ամենից հետո քաղաքացին նման վարք է դրսեւորել պետության ներկայացուցչի նկատմամբ, ապա ինչ խոսք ՝ արարքը ԽԻՍՏ  ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ է: Բայց ոչ թե ոստիկանության բաժանմունքի սանհանգույցում՝ այլ դատարանի դահլիճում…

 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին