Ռուսաստանը G20-ի երկրներին կոչ է արել համավարակի պատճառով կրճատել պատժամիջոցները. Известия
Արխիվ 16-20ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը «Մեծ Քսանյակի» երկրներին կոճ է արել կրճատել առևտրի ոլորտին վերաբերող սահմանափակումները, որոնք խոչընդոտում են դեղորայքի, պարենի, սարքավորումների և տեխնոլոգիաների հասանելիությունը: Այս մասին նախարարը հայտարարել է մարտի 30-ին՝ G20-ի երկրների առևտրի նախարարների ունեցած տեսակապի միջոցով գրում է Известия-ն:
Ռեշետնիկովի խոսքով՝ համավարակը համաշխարհային տնտեսության և առևտրի համար լուրջ հարված է դարձել, իսկ սահմանափակումներն ու պատժամիջոցներն այս պահին արդարացված չեն:
«Այս առնչությամբ համատեղ կարևոր քայլ է դիտարկվում այնպիսի սահմանափակումների կրճատումը, որոնք լրջորեն բարդացնում են դեղորայքի, պարենի, սարքավորումների և տեխնոլոգիաների հասանելիությունը»,- նախարարի խոսքերն է մեջբերել գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ անդամ-երկրների առևտրի նախարարները որոշում են կայացրել նպաստել առաջին անհրաժեշտության, այդ թվում բժշկական նշանակության պարագաների հասանելիության դյուրացմանը:

