Կառավարության ներկայացրած «օրենք-1984»-ը պարունակում էր երեք 100%-անոց խայտառակ դրույթ. Ռուբեն Մելիքյան

Արխիվ 16-20

Կառավարության ներկայացրած «օրենք-1984»-ը պարունակում էր երեք 100%-անոց խայտառակ դրույթ.

1) Մեզ կարող են օրենքով ստիպել մեր հեռախոսներում ինչ-որ հավելված ներբեռնել՝ մեր վարքագիծը և առողջական վիճակը (?) վերահսկելու համար։ Ընդ որում, եթե չներբեռնենք՝ կտուգանեն 100-250 հազար դրամի չափով։ Չկա երաշխիք, որ այս պահանջը կներկայացվի միայն որոշակի թիրախային խմբի - որոշողը փաստացի կառավարությունն է ու պարետը։ Չկա որոշման հիմնավորման պահանջ։ Չկա որոշման բողոքարկման հնարավորություն։

2) Մեր բջջային կապի օպերատորներին օրենքով ստիպում են գործադիրին փոխանցել տեղեկություններ մեր հեռախոսազանգերի ու sms-ների հասցեատերերի, ժամանակի ու տևողության մասին։ Ասում են՝ որ պարզեն մեր շփման շրջանակը, եթե մի օր հաստատվի, որ վարակակիր ենք։ Մինչդեռ հայտարարված նպատակը նվաճելու համար այս գործիքի պիտանիությունը տրամաբանորեն չի կարող հաստատվել, քանզի. (ա) ամենևին ոչ բոլոր հեռախոսային զրուցակիցների հետ ենք ֆիզիկապես շփվում, (բ) ամենևին ոչ բոլոր շփվածների հետ ենք հեռախոսով զրուցում։ Եթե անգամ ելնենք նախագծի հեղինակների բարեխղճության՝ խիստ անհավանական կանխավարկածից, ապա տրամաբանական կլիներ նշված տվյալները հավաքել ոչ թե բոլորիս, այլ միայն վարակվածների վերաբերյալ։

3) Երկրորդ կետում նշված վիթխարի շտեմարանը Արտակարգ դրության ավարտից հետո նախատեսվում էր «ապանձնավորել» ու պահել անսահմանափակ ժամանակ՝ չգիտես թե ինչու։

Հիմա այս երեք՝ 100%-անոց անընդունելի դրույթներից կառավարությունը որոշել է հրաժարվել երրորդից՝ պահպանելով առաջինը և երկրորդը։

Այսպիսով, 300%-անոց խայտառակության փոխարեն մենք ունենք 200%-անոց խայտառակություն։ Առաջընթա՞ց է։ Այո։ Գո՞հ ենք։ Ո՛չ!

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին