Մահացել է Լեւոն Արոնյանի կինը
Արխիվ 16-20Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ 33-ամյա ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին քիչ առաջ մահացել է։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է ամուսինը՝ Լեւոն Արոնյանը։ Նրանք ամուսնացել էին ընդամենը երկու տարի առաջ:
Հիշեցնենք, որ Ա. Կաոիլին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երեւանում: Նա իր Lexus մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը: Նրան տեղափոխել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ մի քանի վիրահատության էր ենթարկվել եւ գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: :

