Պուտինը եվ Թրամփը հեռախոսազրույց կունենան
Արխիվ 16-20Հեռախոսազրույց տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ ԱՄՆ նախագահի, ինքը պլանավորում է քննարկել Ռուսաստանի նախագահի հետ առեւտրային հարցեր, նավթի գնի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ հարցեր կապված կորոնավիրուսի դեմ պայքարի հետ։ Կքննարկի նաեւ Վենեսուելայում տիրող իրադրությունը։ Թրամփը հայտարարել է նաեւ, որ չափազանց կարեւոր է Ռուսաստանի հետ երկխոսության պահպանումը։

