«Շարունակվում են քաղաքացիներից ստացվող բողոք-նամակները». Գևորգ Գորգիսյան
Արխիվ 16-20ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շարունակվում են քաղաքացիներից ստացվող բողոք-նամակները: Այս անգամ պիտի անդրադառնամ սննդամթերքի թանկացումներին: Սույն նկարը քիչ առաջ եմ ստացել, բայց նույնաբովանդակ նամակներ եմ ստանում բազմաթիվ ապրանքների վերաբերյալ՝ հաց, կաթնամթերք, բանջարեղեն, միրգ և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ:
Հրավիրում եմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ուշադրությունը՝ ուսումնասիրելու գնաճի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը և թույլ չտալու ստեղծված ճգնաժամային իրավիճակում անբարեխիղճ տնտեսվարողներին չարաշահուներ իրականացնել»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1076451442732433&id=100011027627128

