Առաքել Մովսիսյանի որդու փաստաբանն այսօր իր որոշումը կներկայացնի դատախազություն
Արխիվ 16-20Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի կալանքը երկարաձգվել է եւս 2 ամսով: Այս մասին հայտնել է Դավիթ Մովսիսյանի փաստաբան Գոռ Գեւորգյանը` նշելով, որ մարտի 26-ին նմնա որոշում է կայացրել Գորիսի ընդհանուր իրավասության դատարանը:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, դեռ ավելի վաղ ասել էր, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։
Այսօր այս մասին Iravunk.com-ը զրուցեց նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ, որոշ հանգամանքներ պարզելու նպատակով :Iravunk.com-ը նախ հարց ուղղեց, թե արդյո՞ք կատարվող գործընթացներում չկա քաղաքական ենթատեքստ, ապա որքանո՞վ է այս ամենն օրենքի տառին համապատասխանում, սակայն Առաքել Մովսիսյանը նշեց, որ հեռախոսով չի ցանկանում նման զրույց ունենալ, ապա ավելացրեց, որ փաստաբանն այսօր իր որոշումը կներկայացնի քննչական կոմիտե և դատախազություն: Մովսիսյանը հավելեց, որ կգա ժամանաը և ամեն ինչ կիմանաք:
Հայկ Գևորգյան

