87 տարեկանում մահացել է Քշիշտոֆ Պենդերեցկին
Արխիվ 16-20Հայաստանի կոմպոզիտորնեի միությունից տեղեկանում ենք, որ 87 տարեկանում կյանքից հեռացել է անվանի լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, որը մորալան կողմից հայ էր:
Լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933 թվականին: Հայտնի է, որ նրա նախնիները եղել են լեհեր, ուկրաինացիներ, գերմանացիներ և հայեր: Պենդերեցկին իր հայկական արմատների մասին հաճախ սիրով էր խոսում, իսկ Հայաստան այցի ժամանակ անկեղծանում էր, որ տուն վեչադառնալու համար երջանիկ է: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2013-ի նոյեմբերին Քշիշտոֆ Պենդերեցկին հոբելյանի կապակցությամբ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 2014 թվականին Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից Պենդերեցկուն շնորհվել էր միության պատվավոր անդամի կոչում: Քշիշտոֆ Պենդերեցկին երեք անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի: Բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր է: 2018 թվականին աշխարհի տարբեր երկրներում անցկացվել են Պենդերեցկու 85-ամյա հոբելյանին նվիրված փառատոներ, համերգաշարեր։ Լեհ մեծ կոմպոզիտորի հոբելյանական տարվա միջոցառումները մեկնարկել են փետրվարին Հայաստանից, որտեղ «Պենդերեցկու օրերը Հայաստանում» համերգաշրջանի ընթացքում հնչել են Պենդերեցկու ստեղծագործությունները, շատերը՝ Հայաստանում առաջին անգամ, որին Պենդերեցկին անձամբ ներկա էր։

