Պետք է արգելանքի տակ վերցնեն անբարոներին, ովքեր իրենց գործողություններով վտանգում նաեւ մնացյալ անձանց առողջությունը. փաստաբան
Արխիվ 16-20Փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ գրում է.
Որոշել էի չանդրադառնալ առօրյա միատոն օրերին, սակայն պարտավորված եմ զգում փաստել հետևյալը.
Հայաստանում հայտարարված է արտակարգ իրավիճակ և դրված է որոշակի խաղի կանոններ, մասնավորապես ինքնամեկուսանալու, տնից դուրս չգալու, իրար բերան չմտնելու, սահմանափակ թվով տեղաշարժվելու և այլն, որոնք պարտավորվածություն ունի մեզանից յուրաքանչյուրը զինվերի պես կատարելու, որովհետև այն չկատարելու կամ թերի կատարելու դեպքում ոչ միայն չկատարող կամ թերի կատարող անձը վտանգում է իրեն, այլև իր գործողության կամ անգործության շնորհիվ, ըստ ստատիստիկ տվյալների, կարող է վտանգել հազարավոր համաքաղաքացիների: Ավելին, որոշ, մեղմ ասած, անպատասխանատուների, եթե թվում է, որ կարող են հինգ-վեց հոգով ազատ տեղաշարժվել, չլրացնել տեղաշարժը, զազրախոսել հերթապահություն իրականացնող ոստիկանի հետ, լկտի հայտարարել, որ վարչական ակտի վրա թքած ունեն, պետական լիազոր մարմինները պետք է հնարավորինս արագ խստացնեն սանկցիաներն ու անմիջապես մեկուսացնեն, այն է՝ արգելանքի տակ վերցնեն նման անբարոներին, ովքեր իրենց գործողություններով վտանգում են ոչ միայն իրենց,այլ մնացյալ անձանց առողջությունը:
Հարկավոր է իմանալ.
Արտակարգ իրավիճակում գործում են արտակարգ օրենքներ: Պարետն իրավունք ունի գնահատել օպերատիվ իրավիճակի լրջությունն ու համարժեք օպերատիվ միջոցառումներ կիրառի բոլոր կարգազանցների նկատմամբ։
#ՄնաՏանը #ՀաղթահարենքՄիասին
Լևոն Բաղդասարյան
Գլխավոր տնօրեն
#ԼեվԳրուպ
#փաստաբանական_գրասենյակ

