Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանն էլ, բաժնում դիմելով բերման ենթարկվածին՝ասել է. «Զզվում եմ, արա քեզանից, այ ժանտախտ»
Արխիվ 16-20Ոստիկանները դաժանաբար ծեծել են, ապա ստորացնելով ու բռնություն գործադրելով բերման են ենթարկել Մալաթիայի ոստիկանության բաժին նույն թաղամասի բնակիչ՝ Տիգրան Կարապետյանին:Տեղի ունեցած այս խայտառակ միջադեպի շուրջ, NEWSMEDIA.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց նաեւ կասկածյալի կարգավիճակում գտնվող Տիգրան Կարապետյանի փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը, նշելով որ.«մարտի 27-ի գիշերը , Տիգրան Կարապետյանը ընկերոջ հետ նրա մեքենայով գնում է Օհանովի փողոցում գտնվող «Երևան-Սիթի» սուպերմարկետ, գնումների: Մինչ այդ մտնում է տուն, տեղեկանում է, որ երեխան լավ չի, կոկորդը ցավում է: Արագ շտապում է, «Սիթիի» դիմաց կանգնում է, փողոցն անցնում: Դեռ խանութ չմտած՝չհասած դեղատուն, գալիս են ոստիկանները՝ քաղաքացիական հագուստով, ու առանց ներկայանալու թե ով են՝ ինչ են, Տիգրանին ասում են. «արա էս ինչ ձեւ ես քշում»:
Ճշտող հարցին, թե քաղաքացիական հագուստով անձինք՝ որեւէ փաստաթուղթ, կամ վկայական է՞լ ցույց չեն տվել Տիգրան Կարապետյանին, հետո նոր հրահանգներ իջեցրել, փաստաբանը հակադարձեց. «Ոչ, ոչ: Նրանք չեն ներկայացել, որ ոստիկաններ են, եւ որեւէ փաստաթուղթ էլ չեն ներկայացրել: Պարզապես մեքենայով դեմը կտրում են, բա՝ արա, էս ո՞նց ես քշում, ու սկսում են հայհոյանքներ հնչեցնել: Տիգրանն էլ՝ պատասխան է տալիս, թե դուք ո՞վ եք, որ ինձ հետ սենց եք խոսում: Դուրս են գալիս երեք հոգի, տշելով, ծեծելով փողոցը անցկացնում են, քարշ տալով ընկերոջ մեքենան են նստեցնում, եւ նույն անմարդակային վերաբերմունքը դրսեւորում նաեւ մեքենայի մեջ՝ պաշտպանյալիս նկատմամբ:Նրան ճանապարհին ուղղակի այլանդակում են: Ծեծում ու ստորացնում են. պաշտպանյալիս կոկորդին են կանգնել, հայհոյել են նրան՝սբություններով:
Եւ այդ ժամանակ է, որ Տիգրանը փորձել է ազատվել ոստիկաններից ու մեքենայի նեղվածքում՝ ծնկով դիպչել է ոստիկաններից մեկի աչքին: Հետո մազերից քարշ տալով, նրան տարել են ոստիկանության Մալաթիայի բաժին, քցել գետնին.որտեղ երկու անգամ ուշքը գնացել է, հետո բերել վրան 96 աստիճանի սպիրտ են լցրել: Դուք հասկանո՞ւմ եք, ինչ են արել մարդու հետ. նույն Մալաթիայի բաժնի ոստիկանները, մարդ վատ էլ ա զգում որ ասի, (Տիգրան էդ մասին հուզվելով էր գրում).թքում են մարդու վրա, բերանին: Ու էդ ամենից հետո էլ, քննչականի պետը իր աշխատակիցներին ասում ա՝ սպասեք, սրան պետք է ստորացնենք, տարեք զուգարան, իսկ հետո թքում են Տիգրանի բերանին, դեմքին: Քրեականի պետը , երբ սպիրտը լցրել է Տիգրանի գլխին, ասել է՝ դեզինֆեկցիա եղիր, այ վարակ: Հետո սկսել են՝նորից հարվածել դեմքին»:
«Այնքան էին սիլլում, որ հայհոյանք էի տալիս, ու մենակ իմ քֆուր տալն էին նկարում», այդ մասին փաստաբանին պատմել է Տիգրանը ու մանրամասնել, թե ինչ է իր հետ տեղի ունեցել ոստիկանության Մալաթիայի բաժնում:
Փաստաբանի խոսքով, Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանն էլ, բաժնում դիմելով բերման ենթարկվածին՝ասել է. «Զզվում եմ, արա քեզանից, այ ժանտախտ: Նա մատով չի կպել Տիգրանին, սակայն ստորացրել է վերջին հայհոյանքները տալով՝ «մոր քֆուր, երեխու քֆուր»: Նրանցից մեկն էլ, իմ պաշտպանյալին ասել է՝ եկեք սրան փչացնենք, մի խփեք, տանենք զուգարան»:
Ուշագրավ մանրամասները սկզբնաղբյուր կայքում

