Կարելի է ուսումնասիրել մերոնցից մի քանի անգամ ավելի արդյունավետ աշխատող վրացական կառավարության փորձը․ Հրանտ Բագրատյան

Արխիվ 16-20

Շարունակենք կ-սի (կորոնավիրուսի խմբ․)հետ կապված մեր կողմից առաջարկվող կառավարական քայլերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«1. Արդեն ասեցինք, որ պարետ ՏԱ-ի (Տիգրան Ավինյան խմբ․) համար կարևոր է կարանտինավորել. բնակավայրերը (քաղաքները), թաղամասերը բնակավայրերի ներսում (օրինակ, Երևանում) և այն ճյուղերը, որոնց աշխատանքը չի կարելի կանգնեցնել։ Խոսքը, նախևառաջ, սննդարդյունաբերության, իսկ ավելի ճիշտ ագրոարդյունաբերական համալիրի մասին է (առաջին 2-ի մասին խոսել ենք ավելի վաղ)։ Հիմա ի՞նչպես ստերիլիզացնել , կարանտինացնել սննդարդյունաբերությունը։ Միջոցառումներն են. (ա) բոլոր ձեռնարկություններում նշանակել կարանտինի ապատհասխանատու (հիմնականում տնօրեններին); (բ) ձեռնարկություն մտնելիս և աշխատանքի ընթացքում հսկել բոլորին, տրամադրել ձեռնոցներ, դիմակներ, բժշկական ակնոցներ, գլխարկներ և արտահագուստ; (գ) պետական ֆինանսական աջակցությամբ բոլորի մոտ փոխել տեխնոլոգիան և մտցնել արտադրանքի փակ փաթեթավորում (շոգեջերմային մշակմամբ); (դ) բոլոր նման խոշոր ձեռ-երում, համագործակցելով ԱՆ հետ, բացել կ-սի տեստավորման կետ; (ե)  բացառել խանութներում կիլոյով մթերքների վաճառքը (սա մի քանի օրվա հարց է); (զ) մթերք տեղափոխող բեռնատարները լվանալ օրը 2 անգամ; այս խմբի ձեռնարկություններին ցույց տալ ֆինանսական աջակցություն (այլ ոչ թե խոսել նոր անհեթեթ տնտեսական ծրագրերից)։ Երբ որ մենք կլուծենք այս հարցերը աստիճանաբար կսկսենք քայլ առ քայլ restart տալ մյուս հնարավոր ճյուղերը (փաթեթավորում, կենցաղային նշանակության առարկաներ, դեղագործություն, թեթև արդյունաբերություն, հանքագործություն, իսկ ավելի ուշ հանրային սնունդ և մեքենաշինություն ու շինարարական ինդուստրիա)։ Սա է պետք անել։ Կարելի է նաև ուսումնասիրել մերոնցից մի քանի անգամ ավելի արդյունավետ աշխատող վրացական կառավարության փորձը։ 

2. Ֆինանսներ, բյուջե։ Ենթադրում եմ, որ բյուջեի եկամուտները կտրուկ անկում են ապրել։ Ուրեմն ապրիլ մայիսին թոշակներ ու պետական աշխատողներին աշխ-ձ (աշխատավարձ խմբ․) վճարելու խնդիր է լինելու։ Կարծում եմ (1), պետք է թոշակներն անխափան վճարել, իսկ պետական հատվածի աշխատավարձերը (նրանք, ովքեր այս օրերին աշխատանքի չեն գնում)՝ 2/3-ով։ (2) Աժ-ն պետք է շտապ վերանայի 2020-ի պետբյուջեի մասին օրենքը, կատարի եկամուտների և ծախսերի սեկվեստր (հատկապես կապիտալ ծախմերի մասով) ու վերաբաշխում։ (3) Առաջիկայում, միջոցների բավարար չլինելու պայմաններում մասնակիորեն ծախսել ԿԲ պետական պահուստները (կարելի է, օրինակ, առաջիկա 6 ամսում հարկ եղած դեպքում ծախսել 2.7 մլրդ դոլարից 0.5-ը)։ 

Եվս մի քանի նկատառում։

3. Լրագրող Սյուզի Սիմոնյանը ճիշտ առաջարկ է արել մեծաքանակ տեստեր ձեռք բերելու ու հնարավորության դեպքում հանրապետության ամբողջ բնակչությունը տեստավորելու համար։

4. Ի՞նչ է անում փոխվարչապետ ՄԳ-ն (Մհեր Գրիգորյան խմբ․)։ Ոչ Լարսն է նորմալ աշխատում, ոչ էլ Մառնեուլը։ Այս մարդն ի՞նչու է աշխատավարձ ստանում։ Ի՞նչու վարչապետը չի լուծում Լարսի խնդիրը ՎՎՊ-ի (Վլադիմիր Վլադիմիրի Պուտին խմբ․)հետ։ Չի կարողանում կապնվել? ի՞նչու են վարչապետի քաղաքացիներին ուղղված անկապ զանգերը մեզ ցուցադրում։ Դա ԱԴ-ի (արտակարգ դրության խմբ․) դրույթներից է բխում?

5. Ի՞նչ նպատակ է հետապնդում օրվա թույլատրված ժամերին խանութ գնացող մարդկանցից հարցաթերթիը պահանջելը ոստիկանի կողմից։ Սա ավելի շուտ վարակը տարածելու ռիսկ է։ Պարետային ժամից դուրս (գիշերը) դա հասկանալի է։ Իսկ ցերեկը?»,- գրել է նա։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին