Տատիկս ստացել էր սեւ թուղթը, բայց, միեւնույնն է, սպասում էր իր որդուն. Իրինա Ծատուրյան

Արխիվ 16-20

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ հարազատները:

– Նախ ողջունում եմ այս նախաձեռնությունը, շատ կարեւոր է հիշել ընտանեկան պատմությունը, որոնք երբեք չեն էլ մոռացվում: Մայրս` Կիռա Ալեքսանդրովնա Լեւշենկոն, Հայրենական մեծ պատերազմի տարիներին սովորում էր Լենինգրադի ավիացիոն ինստիտուտում եւ ռազմական շրջափակման ժամանակ 24 տարեկանում մնացել է այնտեղ: Պատմում էր, որ մինչեւ Լենինգրադի շրջափակումը, իրենց տանում էին հակատանկային խրամատներ փորելու, եւ գերմանացիները թռուցիկներ էին ինքնաթիռներից գցում` ռուսերեն տեքստերով, որը հիմա չեմ բարձրաձայնի: Որպես ուսանողուհի` նա ստանում էր 125 գրամ հաց եւ պատմում էր, թե ինչպես է նրանից մի տղա հացը գողացել ու տեղում տարել բերանն ու կերել: Տարբեր մարդկանց միջնորդությամբ, իր հորեղբոր կնոջ շնորհիվ, որը պահպանել էր մեծ գործարար ու գլխավոր ինժեներ իր լուսահոգի ամուսնու քարտը, մայրս առաջին ձմեռը չէր մահացել, հետո ավելի թեթեւացել էր վիճակը, մինչեւ կամաց-կամաց սկսել էին տարհանել: 1941-42 թթ.-ի ամենածանր շրջանը` աշուն, ձմեռ, գարուն, նա անցկացրել էր շրջափակման մեջ:

Լուսանկարում` հոգեբանի ծնողներն են` Կիռա Լեւշենկոն եւ Ալեքսանդր Ծատուրյանը

1945 թվականին արդեն կրթությունը ստացած` նրան պրակտիկայի էին ուղարկել Հայաստան, որտեղ էլ ծանոթացել էր հայրիկիս` Ալեքսանդր Ծատուրյանի հետ: Ի դեպ, պատերազմի տարիներին հայրս էլ, որպես բժշկական ինստիտուտի ուսանող, աշխատում էր մեր հոսպիտալներից մեկում. բուժեղբոր կարգավիճակում օգնում էր հիվանդներին: Այդպես մայրս ոչ մի անգամ այլեւս չուզեց Հայաստանից գնալ, 90-ականների ծանր տարիներին մեզ ասում էին` ինչո՞ւ չեք գնում Ռուսաստան, չէ որ մորս համար քաղաքացիություն ստանալը բարդ չէր լինի, բայց նա ասում էր. «Հայի մի եղունգը չեմ փոխի որեւէ մեկ այլ ազգի հետ»: 90-ականներին, երբ բոլորս ասում էինք, որ Հայաստանը շրջափակման մեջ է, մայրս ասում էր` ախր, ինչպե՞ս կարելի է սա շրջափակում համարել, որովհետեւ Լենինգրադի շրջափակումն ահավոր արհավիրք էր եւ կարելի էր համեմատել միմիայն կոտորածների ու ջարդերի հետ: Նա մինչեւ վերջ ապրեց Հայաստանում ու մահացավ 90-ը դեռ չբոլորած:

Լուսանկարում` հոգեբանի մորաքույրն է՝ Նինա Ալեքսանդրովնան

Մեր ընտանիքի շատ անդամներն են մասնակից եղել Հայրենական մեծ պատերազմին: Երբ մայրս եղել է Լենինգրադի շրջափակման մեջ, մորաքույրս` Նինա Լեւշենկոն, կամավոր գնացել է ռազմաճակատ եւ հայտնվել գերության մեջ գերմանացիների մոտ: Բավական երկար գերությունից հետո նա ազատվել է, բայց, ըստ երեւույթին, արդեն առողջությունը կորցրել էր եւ դժբախտաբար մահացել 1949 թվականին` 24 տարեկանում` թողնելով իր երեխային առանց մայր: Նաեւ ունեցել եմ հորեղբայր` Արտուշ Ծատուրյանը, որը եղել է Հայրենական մեծ պատերազմի անհայտ կորածների շարքում: Տատիկս ստացել էր սեւ թուղթը, բայց, միեւնույնն է, սպասում էր իր որդուն: 70-ականներից հետո` ԱՄՆ որոշ նահանգներում էին հայտվում գերմանական գերությունից փախածները, մերոնք հույս ունեին, որ հորեղբայրս էլ այդ շարքում կլիներ: Շատերը Խորհրդային Միություն չէին վերադառնում, որովհետեւ գերությունից հետո` հայտնվում էին սիբիրան ճամբարներում ու նախընտրում էին գնալ դեպի Արեւելք եւ հասնում մինչեւ ԱՄՆ: Բայց այդպես էլ սեւ թղթից բացի, նրանից ոչ մի հուշ չմնաց:

Պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին