Սա Վանո Սիրադեղյանի ոճն է ՝ 90-ականների վերադարձը. Անի Կարապետյան
Արխիվ 16-20«Ժամեր առաջ փաստաբան Ամրամ Մակինյանի ֆեյսբուքյան գրառումից հայտնի դարձավ, որ նիկոլյան պատժիչ մեքենայի թաթը հասել է Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին: Հաշվի առնելով, որ գործող իշխանությունները դեռ վաղուց են որդեգրել իրենց քիմքին անցանկալի գործիչների հարազատներին ճնշելու արատավոր եւ անօրինական քաղաքականությունը՝ արդեն պատկերացնում ենք պատրաստվող հերթական խայտառակ, ջուր սցենարը», - այս մասին գրում է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ եւ հավելում. «Այս իշխանությունները, երբ ինչ-որ մեկին թիրախավորում են, ծնողներից սկսում են, հետո անցնում երեխաներին, քույր-եղբայրներին, քավոր-սանիկներին: Հատկանշական է, որ դա Վանո Սիրադեղյանի ոճն է, եւ միանշանակ կարող ենք արձանագրել՝ 90-ականները վեադարձել են:
Ակնկալում եմ՝ կա՛մ հերթական շինծու գործը կհարուցեն Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի անդամների հանդեպ, կա՛մ էլ պարզապես նրանց կհրավիրեն հարցաքննության՝ հոգեբանական տեռորի ենթարկելու նպատակով:
Բայց ճշմարտությունը մեկն է՝ Ռուբեն Հայրապետյանի երեխաները եւ հարզատները երբեք աչքի չեն ընկել սկանդալներով կամ անշնորհք պահվածքով, եղել են զուսպ եւ օրինակելի:
Հետեւաբար, այն, ինչ այժմ իրականացվում է կամ փորձում է իրականացվել, ուղղակի խայտառակություն է: Պիղծ ու այլանդակ ռեժիմն իր քաղաքական ծրագրերը իրականացնում է մարդկանց ընտանիքի վրա ձեռք բարձրացնելով, եւ դրա համար օգտագործվում է իրավապահ համակարգը: Դատիրավական համակարգը դարձել է Նիկոլի ձեռքի խամաճիկն ու այսպես դեռ որքան ժամանակ։
Եթե որեւէ մեկը կարծում է,թե ապահովագրված է տեղի ունեցող ռեպսիաների զոհը դառնալուց, ապա չարաչար սխալվում է։ Խստորեն դատապարտում Ռուբեն Հայրապետանի ընտանիքի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը։ Պետք է համախմբվել եւ վերջ դնել երկրում տիրող այս ամենաթողությանը։ Սեփական հայրենիքում գերի չենք դառնալու»։

