Չինաստանի Ուհան քաղաքում մետրոն կրկին սկսել է աշխատել
Արխիվ 16-20Չինական Ուհան քաղաքում, որտեղից տարածվել էր COVID-19 նոր կորոնավիրուսի համաճարակը, մետրոն վերսկսել է աշխատանքը: Հաղորդել է «Ժենմին Ժիբաո» թերթը:
Համաճարակի տարածման պատճառով մետրոյի աշխատանքը դադարեցվել էր երկու ամսով, չէր աշխատում նույնիսկ հասարակական տրանսպորտը :
Այժմ, Չինաստանը կարծես թե վերադառնում է բնականոն կյանքի, քանի որ Ուհանում վերականգնվել է 184 կայարանների աշխատանքը:
Մետրոյում տեղադրված են հատուկ ջերմաչափեր` քաղաքացիների շրջանում կորոնավիրուսի հնարավոր նշանները հայտնաբերելու համար:

