Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում, մինչդեռ Հայաստանում արգելված է զանգվածային միջոցառումների անցկացումը. «Փաստինֆո»

Արխիվ 16-20

Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիները ընտրություններին կմասնակցեն Հայաստանում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Հայաստանում Արցախի ներկայացուցչության գլխավոր մասնագետ Նառա Նիկողոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիները 2020թ-ի մարտի 31-ին նախատեսված ընտրություններին մասնակցելու համար պետք է մինչև մարտի 26-ը ներառյալ ներկայանային ԱՀ մշտական ներկայացուցչություն, դիմում գրեին՝ Երևանի ընտրատեղամասում ընդգրկվելու համար։

Նա ընդգծեց, որ այն քաղաքացիները, որոնք նշված ժամկետում դիմում չեն ներկայացրել ու տեղյակ չեն եղել այս որոշման մասին, չեն կարող ընդգրկվել ընտրական ցուցակներում։

«Երևանում ԱՀ ընտրության մասնակցելու ևս մեկ տարբերակ կա։ Քաղաքացիները կարող են ընտրել Երևանում, եթե նախապես Արցախից տեղեկանք են վերցրել լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար»,-տեղեկացրեց գլխավոր մասնագետը։

Նա նաև հայտնեց, որ ընտրությունը տեղի է ունենալու ԱՀ մշտական ներկայացուցչությունում, և այս պահին ընտրացուցակում ընդգրկվելու համար դեմում է ներկայացրել Արցախի 776 քաղաքացի։

2020թ. մարտի 31-ին Արցախում նախատեսվում են խորհրդարանական և նախագահական ընտրություններ։

Իսկ Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ից հայտարարվել է արտակարգ դրություն, որով արգելվել է հավաքների անցկացումը, իսկ պարետի որոշմամբ նաեւ հանրային միջոցառումների անցկացումը։ Հանրային միջոցառում է համարվում 20 եւ ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող միջոցառումները։

Մարտի 24-ին ՀՀ վարչապետը հայտարարեց Հայաստանում արտակարգ դրության նոր սահմանափակումներ մտցնելու մասին եւ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումներ է մտցրել. քաղաքացիները պետք է տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում, ունենալով անձնագիր կամ նույնականացման քարտ, երկու հոգուց ավելի խմբերով էլ պետք է չհավաքվել անգամ բակերում։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին