Չափերը մի՛ անցեք. զգուշացնում է Վիտալի Բալասանյանը

Արխիվ 16-20

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում նշել է. «Այսօր մեզ հասած տեղեկություններով՝ հայտնի դարձավ, որ ուժային կառույցների, տարբեր նախարարությունների, մասնավորապես ֆինանսների նախարարություն ենթակայության տակ գտնվող հարկային մարմինների միջոցով ահաբեկում են տնտեսվարող սուբյեկների աշխատակիցներին, վախեցնելով, որ ընտրություններից հետո հարկային ստուգումներ են ձեռնարկելու այն կազմակերպություններում, որոնց աշխատակիցները չեն քվեարկի իշխանության թեկնածու՝ Արայիկ Հարությունյանի օգտին:
Սպառնալիքները հնչեցվում են շարքային աշխատողների կողմից, որոնք նշում են տարբեր պետական կառույցների ղեկավարների անուններ: Մասնավորապես, հաճախ տալիս են ոմն Ժամհարյան Արթուրի անունը: Եվ այս ամենը այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհի տնտեսությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով գտնվում է ծանրագույն դրության մեջ եւ իշխանությունները ձեռնարկում են ամեն հնարավոր միջոցները բիզնեսին օգնելու նպատակով:

Կոչ ենք անում՝ բոլոր այն պետաշխատողներին, որոնք իրենց պաշտոնական դիրքը չարաշահելով, նման հակաօրինական ծառայություններ են մատուցում նախկին վարչապետին, զերծ մնալ նման արատավոր գործիքակազմի կիրառումից:

Զգուշացնում եմ, որ բոլոր այս կեղտոտ խաղերի մասնակիցները պատասխան են տալու ժողովրդի առջև՝ օրենքի ողջ խստությամբ:
Վստահեցնում եմ ՝ Ձեր ջանքերը ապարդյուն են և որքան կատաղի ու հակաօրինական եք դուք կիրառում վարչական լծակների հնարավորությունները, այնքան ավելի ակնհայտ է դառնում ձեր պարտությունը:

Չափերը մի՛ անցեք:

Ես համոզված եմ ՝ ժողովուրդը կատարելու է իր արդար ընտրությունը»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում