​​​​​​​Արցախ՝ վաղվա հանդեպ մտահոգությամբ պայմանավորված ընտրություն. ՀՀ նախկին վարչապետ

Արխիվ 16-20

Արցախի նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.

«Կորոնովիրուսի համաճարակը Հայաստանում այսօր ամենագլխավոր օրակարգային հարցն է եւ դա միանգամայն բնական է, քանի որ համաճարակը եւ նրա հնարավոր հետեւանքները ձեւավորել են եւ առաջիկայում կձեւավորեն համակարգային լուծումներ պահանջող լրջագույն խնդիրների համախումբ՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Իրավիճակն ավելի է բարդանում պայմանավորված այն անորոշություններով, որոնք այսօր առկա են գլոբալ զարգացումներում: Ինչպիսին կլինի աշխարհը վաղը՝ ոչ ոք չի կարող կանխատեսել:

Այս ֆոնին Արցախում ներքաղաքական զարգացումները՝ կապված առաջիկա համապետական ընտրություների հետ, կարծես թե դուրս են մնացել մեր առօրյա հետաքրքրությունների շրջանակից:

Մինչդեռ, հաշվի առնելով վերը նշված անորոշությունների պայմաններում տարածաշրջանում եւ նրա շուրջ աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները եւ դրանցում ղարաբաղյան հակամարտության, որպես գործոնի, կարեւորությունը, առանց սխալվելու հավանականության, կարող ենք պնդել, որ այդ ընտրությունների արդյունքներն ունեն աշխարհաքաղաքական նշանակություն եւ ուղղակիորեն դառնալու են թե՛ Արցախի եւ թե՛ Հայաստանի հուսալի անվտանգության կարեւոր գրավականներից մեկը:

Բոլորովի ավելորդ չէ փաստել, որ այսօր, առավել քան երբեւէ, հայ ընտանիքների անվտանգությունը հայկական երկու պետություններում սկսվում է Արցախից:

Անշուշտ, Արցախի Հանրապետության Նախագահի բոլոր թեկնածուներն ունեն իրենց արժանիքները: Սակայն ստեղծված պայմաններում շատ կարեւոր է, թե նրանցից ո՞ւմ կարելի է առավել վստահել Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը: Այսօր սա զուտ Արցախի ներքաղաքական խնդիրը չէ:

Քաղաքական ողջամտությունը եւ վաղվա հանդեպ մտահոգությունը թելադրում են, որ Արցախի ժողովուրդը նախապատվությունը պետք է տա իր հուսալի եւ անվտանգ ապագային՝ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանին:

Այդպիսին կլիներ իմ ընտրությունը, եթե ես ընտրելու հնարավորություն ունենայի»:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին