Երեք վիրահատությունից հետո՝ հիմա ավելի ուժեղ եմ դարձել. բելգիահայ չեմպիոն

Արխիվ 16-20

Արդեն 20 տարի Բելգիայում բնակվող մեր հայրենակից ՆԱՐԵԿ ՍԱՐԻԿՅԱՆԸ, որը Ձյուդոյի կրկնակի չեմպիոն է, մեծ սպորտը թողնելով՝  այժմ իր ուժերն է փորձում միջազգային մոդելինգի աշխարհում: Նրա հետ բացառիկ զրույց է ունեցել բելգիաբնակ մեր գործընկեր Արտյոմ Թաքիրյանը:

- Նարեկ, ինչպե՞ս դասավորվեց կյանքը՝ հայրենիքից հեռու:

- 4 տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Բելգիա: Սպորտում մեծ հաջողություններ ունենալու շնորհիվ 18 տարեկանում ստացա նաեւ քաղաքացիություն: Երկու տարի անընդմեջ՝ 2013 ու 2014 թվականներին, եղել եմ Ձյուդոյի չեմպիոն: Այժմ ապրում եմ ծնողներիս հետ ու աշխատում՝ որպես անհատական մարզիչ եւ ֆիթնես-մոդել:

- Ինչո՞ւ որոշեցիք հեռանալ մեծ սպորտից:

- Սպորտի պատճառով երեք վիրահատություն ունեցա՝ ոտքերս, ականջս… Բոլոր ընկերներս խորհուրդ տվեցին ուժերս այսուհետ փորձել մոդելինգում, քանի որ մարզական լավ կազմվածք ունեմ: Արդեն մեկ տարի է, ինչ բելգիական հեռուստաալիքով ֆիթնես-մարզումներ եմ անցկացնում նրանց համար, ովքեր ուզում են քաշ կորցնել եւ լավ մարմին ունենալ:

- Կա՞ն այլ ծրագրեր՝ մոդելինգի հետ կապված:

- Փորձում եմ միջազգային ասպարեզ դուրս գալ եւ մեծ ֆիրմաների հետ աշխատել, ինչպիսիք են «Քելվին Քլայնը», «Արմանին», «Վերսաչեն», որոնց արդեն ուղարել իմ պորտֆոլիոն, որովհետեւ այս ասպարեզում Բելգիայում այդքան էլ ապագա չկա:

- Բայց Դուք արդեն իսկ բավական հայտնի եք Բելգիայում, որպես մոդել, վերջերս նույնիսկ բելգիական հեռուստաալիքներից մեկն էր Ձեր գործունեությանն անդրադարձել:

- Բելգիական BX1 ճանաչված հեռուստաալիքից ինձ հետ հարցազրույց էին արել եւ ռեպորտաժ պատրաստել իմ կյանքի, կրկնակի չեմպիոն լինելու, վիրահատությունների մասին եւ թե ինչպես եմ այդ ամենից հետո՝ ավելի ուժեղ  դարձել ու ինձ ոչինչ չի կանգնեցրել: Իսկապես, այդ ռեպորտաժը լայն արձագանք գտավ եւ տարբեր ֆիրմաներ ինձ դիմեցին, որպեսզի իրենց համար գումարով նկարահանվեմ:

- Դուք բավական ակտիվ եք նաեւ Ինստագրամում…

- Ինստագրամում բազմաթիվ տեսանյութեր եմ տեղադրում, որպեսզի մարդկանց մոտիվացնեմ, որ սպորտով զբաղվեն եւ իրենց մասին մտածեն: Այնտեղ ներկայացնում եմ նաեւ իմ ֆիրմային մարզաշապիկները, որոնք նախատեսված են թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար եւ վաճառվում են 15 եվրոյով:

-Ե՞րբ եք վերջին անգամ եղել Հայաստանում:

- Արդեն 20 տարի է Բելգիայում եմ եւ որեւէ անգամ չեմ կարողացել վերադառնալ Հայաստան: Հիմա էլ չգիտեմ, թե երբ կկարողանամ: Բայց, իհարկե, կցանկանայի գալ: Ինչու ոչ, Հայաստանը նաեւ իմ երկիրն է:

- Կվերադառնայիք մշտական բնակությա՞ն համար:

- Ավելի շատ կցանկանայի գնալ Դուբայ կամ ԱՄՆ, որպեսզի այնտեղ շարունակեի անհատական մարզչի աշխատանքս, բայց միգուցե ապագայում ստացվի գալ նաեւ Հայաստան:

- Նարեկ Սարիկյանի սիրտը դեռ ազա՞տ է:

- Հիմա, քանի որ շատ ակտիվ եմ Ինստագրամում, բազմաթիվ աղջիկներ են գրում եւ ասում, որ սիրում են ինձ: Ես էլ իրենց եմ սիրում, բայց հիմա ժամանակ չունեմ ամուսնության մասին մտածելու, որովհետեւ զբաղված եմ իմ աշխատանքով: Իհարկե, եթե լավ աղջիկ լինի, ինչու ոչ, հայուհի, որը կգրավի իմ սիրտը, լավ կլինի:

- Ի՞նչ կցանկայինք փոխանցել հայ ընթերցողներին:

- Ամեն մարդ պետք է հավատա իր ուժերին ու ոչ ոքի չլսի: Ինչ կա քո սրտում ու գլխում, պետք է անես: Ես երեք անգամ վիրահատութուն եմ տարել, բայց հիմա ավելի ուժեղ եմ դարձել: Այնպես որ, պետք է անպայման պոզիտիվ լինել ու լավ ընկերների հետ շփվել, ինչպես իմ կյանքում է: Իմ ընկերները, եղբայրս, ընտանիքս միշտ ինձ հետ են, Ինստագրամով մարդիկ գրում են, որ հավատում են իմ ուժերին: Էլի եմ ասում՝ պետք է անընդհատ լինել պոզիտիվ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում