«Մշակույթ չունեցանք` ազգի պատկեր չենք ունենա». Մադլեն Ասրյան (տեսանյութ)

Արխիվ 16-20

«Լուրջ եւ վտանգավոր ժամանակներ ենք ապրում»,- «Իրավունքի» հետ զրույցում մեր օրերի լավագույն բնութագիրը տվեց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի, «Ակունք» ազգագրական համույթի անդամ, Արցախի այա` ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԸ: Թեպետ, Հայաստան հասած թագավարակը անժամկետ հետաձգել է իր եւ «Ակունքի» մի քանի նախագծեր ու ծրագրեր, այդ թվում եւ իր ծննդյան 65-ամյակը, սակայն, մեր զրուցակցի համար հոգ չէ, կարեւորը անկորուստ հաղթահարենք այն: Այնուամենայնիվ, դրա համար առաջարկում է ազգային ճիշտ երգ ու երաժշտությամբ պայքարել վիրուսի դեմ:

«ԳՈՒՑԵ ՍԱ ԱՀԱԶԱՆԳ ԷՐ, ՈՐ` ՄԱՐԴԻ՛Կ, ՁԵԶ ԿԱՐԳԻ ՀՐԱՎԻՐԵՔ, ՄԻ՛ ԱՂՏՈՏԵՔ ՇՐՋԱՊԱՏԸ»

- Տիկին Ասրյան, մշակութային հաստատություններն ու ոլորտի ներկայացուցիչները, արտակարգ դրություն հայտարարելուց հետո, այս մեկ ամսվա ընթացքում, իրենց հանդիսատեսի կամ արվեստի երկրպագուների հետ կապը պահպանում են առցանց տարբերակով: Այս դադարի ընթացքում Դո՞ւք ինչպես եք վարվում:

- Օնլայն տիրույթում, ես հաճախակի իմ ելույթներն եմ տեղադրում` տարբեր համերգներից: Ինչպես նաեւ, «Ակունք» ազգագրական համույթի տեսանյութերն ենք յուրաքանչյուրս մեր տիրույթում ներկայացնում, որպեսզի մեր ազգագրական երգ ու պարով զբաղեցնենք այս օրերին հարկադրաբար տանը նստած մեր հայրենակիցներին եւ հաճելի ժամանակ պարգեւենք նրանց: Ի դեպ, նախորդ տարի լրացավ «Ակունքի» հիմնադրման 45-ամյակը, որը «Իրավունք» թերթի կողմից ճանաչվեց Տարվա լավագույն խումբ, ինչի համար շնորհակալ ենք: Այս տարի ծրագրել էինք համերգներով շրջագայել Հայաստանի բոլոր շրջաններում, սակայն այս վիրուսային իրավիճակը մեզ թույլ չտվեց: Բայց ոչինչ, սա ժամանակավոր է, կանցնի, եւ մեր բոլոր ծրագրերն ի կատար կածենք` Հայաստանի մարզերով եւ իհարկե` նաեւ Հայաստանի սահմաններից դուրս: «Ակունք» ազգագրական համույթը ներկայացնում է ազգային երգ ու պար, դրա համար ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ողջ աշխարհով պետք է ներկայացնենք մեր հայկական ազգային երգն ու պարը: Ի դեպ, այս տարի` ապրիլի 9-ին լրանում է իմ ծննդյան 65-ամյակը, որն էլի պատրաստվում էինք մեծ շուքով տոնել: Ամեն ինչ պատրաստ էր, բայց այս վիրուսը կրկին ստիպեց, որ հետաձգենք:

ՎԻՐՈՒՍԸ ԽԱՓԱՆԵՑ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ

- Այսինքն` թագավարակը խափանեց նաեւ Ձեր եւ «Ակունքի» ծրագրե՞րը:

- Այո, բայց ոչինչ, տարվա ընթացքում կտոնենք, կարեւորը` այս վիրուսը հեռանա մեր ժողովրդից, որ կրկին սկսենք հանգիստ ապրել: Այս վիրուսը այդքան էլ վախենալու չէ, միգուցե սա պե՞տք էր, որ մեր Երկիր մոլորակը հանգստանա: Մարդիկ այնքան են չարացել,  իրար վիրավորում են, իրենց անկարգ են պահում, վնասում են բնությունը, բնությանը հակառակ են գնում... Գուցե սա ահազանգ էր, որ մարդի՛կ, ձեզ կարգի հրավիրեք, մի՛ աղտոտեք շրջապատը: Զարմանում եմ, երբ փողոցով քայլելիս տեսնում եմ աղբ են նետում,  մեր ազգաբնակչությունն իրավունք չունի մի փոքրիկ թուղթ կամ արեւածաղկի սերմը թափելու այգիներում եւ քաղաքի փողոցներում: Համենայնդեպս, ես որքան տեսնում եմ, նկատողություն եմ անում, ընդունեն, թե` ոչ, բայց տասից հինգն ինքն իր մեջ ընդունում է: Այդ վիրուսները հենց կեղտոտությունից են առաջանում, այ, հենց սկզբից պետք է մաքրություն պահպանեինք, ոչ թե գար` նոր սկսեինք դրա դեմն առնել:

«ԼԱՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԼՍԵՔ` ԱՌՈՂՋ ԿԼԻՆԵՔ»

- Տիկին Ասրյան, մարդկությունն իր պատմության ընթացքում բազմաթիվ ճգնաժամեր ու համաճարակներ է տեսել, որպես «Ակունքի» վառ ներկայացուցիչ, հայ մշակույթում` մեր ազգային երաժշտության մեջ, ունե՞նք գործեր, որ մեր նախնիները հենց այդ երգով, երաժշտությամբ կամ` պարով են պայքարել համաճարակի դեմ:

- Ընդհանրապես երգը եւ երաժշտությունն ինքնին պայքար է: Մարդը որքան էլ նեղված կամ անտրամադիր լինի, երգի ու երաժշտության շնորհիվ լցվում է դրական լիցքերով ու առողջանում է: Երգը բուժիչ հատկություն ունի: Մենք` երաժիշտներս, նույնպես բժիշկներ ենք, ոգու բժիշկներ ենք, քանի որ երգ ու երաժշտությամբ մարդու ոգին նույնպես բուժվում է: Լավ երաժշտություն լսեք, տեսեք, որ առողջ կլինեք, ու բոլոր նեղություններն ու խնդիրները ձեր կողքով կգան ու անց կկենան:

«ՄՇԱԿՈՒՅԹՈՎ ԵՆ ԱԶԳԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՃԱՆԱՉՈՒՄ»

- Այսօր, մեր իրականության մեջ, մշակույթում տարօրինակ երեւույթներ են տեղի ունենում, մերժվում են ազգայինն ու հայկականը` շեշտելով, որ դա հին է: Իսկ այսօրվա ժամանակակից մշակույթում էլ վտանգավոր ուղղություններ ենք տեսնում...

- Ազգը ճանաչում են մշակույթով ու լեզվով: Եթե մշակույթ չունեցանք, ուրեմն` ազգի պատկեր չենք ունենա: Ամեն մշակույթը կարեւոր դեր ունի իր ազգի համար: Ինչպե՞ս ենք ճանաչում այլ ազգերին, հենց իրենց մշակույթի շնորհիվ: Դարերի խորքից եկած մեր մշակույթը պետք է անպայման պահպանենք, ինչն էլ իհարկե «Ակունքն» անում է` պահպանում եւ փոխանցում է հաջորդ սերնդին: Ոչ միայն մշակույթը, այլ բոլոր ազգային արժեքները պետք է պահենք, պահպանենք, քանի որ դրանով է ազգը պահպանվում եւ ճանաչվում: Ազգագրական խումբն ինքնին ազգային մշակույթ է, եթե նա չներկայացնի հայկական երգն ու պարը, ապա  ինչպե՞ս կապացուցենք, որ մենք հայ ենք: Ամեն մի հայ պարտավոր է պահել ու պահպանել մեր ազգային մշակույթը: Բայց համոզված եմ, որ մեր հայ ժողովուրդն այնքան գիտակից է ու խելացի, որ կպահպանի իր մշակույթը:

«ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ` ՉՎԻՐԱՎՈՐԵՆՔ ՄԵԿՍ ՄՅՈՒՍԻՍ»

- Որպես Արցախի այա, այս խառնակ օրերին, ի՞նչ կոչով կդիմեք մեր հանրությանը:

- Ողջ հայությանը` Սփյուռք, Հայաստան, Արցախ, եղեք առողջ ու միասնական: Պատերազմի ժամանակ բոլորս միասնական էինք, հիմա էլ պետք է միասնական լինենք: Իսկ Արցախում, այս իրավիճակում եւս եղեք միասնական ու հանդուրժող, ձեզ բոլորիդ շատ սիրում եմ: Իսկ մեր այսօրվա իշխանությանն էլ հորդորում եմ, խնդրում եմ չվիրավորենք մեկս մյուսիս, այլ  միասնական կառուցենք մեր հայրենիքը: Ինչպես նաեւ` հին իշխանություն, թե` նոր իշխանություն, թող իրար հետ համագործակցեն, Հայաստանը կառուցելու ամենալավ արդյունքը կլինի` մեր ազգի ու պետության համար:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին