ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Արխիվ 16-20ՍՈՐՈՍԸ Ո՞ՒՐ Ա, ՍՈՐՈՍԸ
Ըստ Բաց հասարակություն հիմնադրամի` կորոնավիրուսը Սորոսին չի կպնի, քանի որ այս դեպքում գործում է «Зараза к заразе не пристаёт» ասացվածքը:
ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՆԵՐԸ` ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
– Թախանձագին խնդրում ենք Ձեզ` ելույթների ժամանակ ձեռքով դեմքին եւ ականջներին ձեռք մի տվեք, Դուք քայլոների համար հեղինակություն եք, նրանք անմիջապես ընդօրինակում են Ձեզ:
ՇԵՇՏԱԿԻ ԱՃ
Ըստ տնտեսագետների` վերջապես թավշիստների կառավարությունը Հայաստանում մի բանի աննախադեպ աճ գրանցեց` ջհանդամը, թե դա կորոնավիրուսը չի:
ԲԱԲԵԼՈՆՆ Է ԵՂԵԼ ՄԵՐ ԱԽՈՅԱՆԸ...
Ըստ համաշխարհային վիրուսոլոգների` այն ազգը, որը տեսել է սորոսավիրուսի ավերածությունները, չի կարող խեղճանալ կորոնավիրուսի դեմ:
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ («ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ԵՆՔ ՄՏԱԾՈՒՄ, ԻՍԿ ՉԳՐԱՆՑՎԱԾՆԵՐԻՆ` ՈՉ», ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Գրանցվածին Նիկոլը կտանի, չգրանցվածին` գելը:
ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա, ԿԱՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԽԵՐԸ
Էս ինչ զուլում երկիր ա, մենակ Հայաստանում կարող են ֆեյսբուքյան քաղտեխնոլոգները միանգամից փոխվեն վիրուսաբանների:
ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՆ
Ըստ վերլուծաբանների` Լֆիկ Սամոն բոլոր իշխանությունների օրոք էլ իրեն գերազանց է զգացել, քանի որ հենց սկզբից էլ օլիգարխների մեջ գտնվել է «սրբազան կովի» կարգավիճակում:

