Ի ՀԵՃՈՒԿՍ ՎԱՐՉԱՊԵՏԻ` ԳԱԶՆ ԱՆՋԱՏՈՒՄ ԵՆ
Արխիվ 16-20Թեեւ վարչապետն ԱԺ ամբիոնից ասաց, որ գազի անջատումներ չեն լինելու, այնուամենայինվ, գազի տեսուչները շարունակում են տնետուն ընկնել եւ մարդկանց վախեցնել, որ իրենց ղեկավարությունը ասել է` գնացեք քաղաքացիներին ասեք, որ եթե մինչեւ 31-ը սպառման դիմաց չվճարվի, գազն անջատվելու է: Ստացվում է, որ «Գազպրոմ Արմենիան», մեղմ ասած, թքած ունի ժողովրդի վրա, ավելին` որոշել է չկատարել կառավարությանը տված խոստումը: Նշենք նաեւ, որ երեկ անջատումների մասին ահազանգեց նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ. «Գազն անջատում են: Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկի 7/28 հասցեում»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

