Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Արխիվ 16-20«Իրավունքի» խմբագրությունը նախօրեին ահազանգ է ստացել քաղաքացի Մերի Մակարյանից, ով իր դժգոհություն է հայտնել ABMED լաբորատորիայից: Քաղաքացու պնդմամբ` մինչ երկրում խոսում են արտակարգ քայլերի անհրաժեշտությունից, տվյալ հաստատությունում, իր խոսքով, անսանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված` լուրջ խնդիրներ կան: Ըստ Մ.Մակարյանի. «Գնացել էի ABMED լաբորատորիա, որպեսզի անալիզներ հանձեմ: Ու հանդիպեցի անպատասխանատու աշխատացի, ով ինձ դիմավորեց առանց դիմակի, առանց ձեռնոցների: Տեսնելով այդ վիճակը՝ հարցրի, թե անվտա՞նգ է այս օրերին իրենց մոտ անալիզներ հանձնելը: Սակայն աշխատակիցը եւ իր կողքի նստածը քմծիծաղ տվեցին ու հեգնեցին: Ապա գրկախառնվեցին եւ համբուրվեցին, թե, իրենց խոսքերով, «նա զլո վիրուսու»: Սա ոչ այլ ինչ է, քան արհամարհանք քաղաքացու նկատմամբ եւ բժշկական կենտրոնին ոչ հարիր վարքագիծ: Բնականաբար, գումարս հետ վերցրի եւ հեռացա»:
Պարզաբանման համար կապվեցինք տնօրենի հետ, ով ներկայացավ Արամյան ազգանվամբ: Հարցը լսելուն պես՝ նա միայն բավականին նյարդային տոնով ասաց. «Ձեզ ստում են, նման բան չկա: Սա է իմ պատասխանը: Գնացեք, գրեք»:
Հուսանք, որ Առողջապահության նախարարությունը եւս կուսումնասիրի քաղաքացու բողոքը եւ կբացատրի՝ այս ինչ է կատարվում համակարգում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

