«ԱՐՑԱԽՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻՆ»

Արխիվ 16-20

Չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների եւ կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերին, չհաջողվեց Արցախի համար պահպանել ԱՄՆ կողմից տրամադրվող ուղիղ օգնությունը: Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը: Այդ առնչությամբ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր ՎԱՐԴԳԵՍ ԲԱՂՐՅԱՆՆ այս կարծիքին է. «Տարբեր պատճառներ են բերվում, թե ինչու է ԱՄՆ-ն Արցախին զրկել օգնությունից: Բայց, շատերիս կարծիքով, այս որոշման մեջ խառն է նաեւ Ադրբեջանի մատը: Եվ այս որոշումը պայմանավորված է, ըստ երեւույթին, ավելի շատ քաղաքական ենթատեքստով»:

Ապա մեր զրուցակիցն անդրադարձավ Արցախում տիրող նախընտրական իրավիճակին՝ ասելով. «Արցախումը նախընտրական լարվածությունը հասել է գագաթնակետին, թեեւ արտաքուստ փորձում են այն հնարավորինս թաքցնել: Այս լարվածությունը ինչ-որ տեղ բնական է, որովհետեւ նախընտրական վերջին օրերն են, եւ յուրաքանչյուրը ձգտում է, որպեսզի ավելի շատ քվեներ ստանա: Բայց կոնկրետ ինձ համար անընդունելի միմյանց վրա ցեխ շպրտելը, ժողովուրդը ում կտա իր քվեն էլ, նրան էլ կտա: Տեսնենք, թե ինչպես կընթանան վերջին նախընտրական օրերը: Սպասվում է թեկնածուների միջեւ հեռուստադեբատ: Կարծում եմ, որ դա որոշակի դեր կխաղաղ հատկապես այն արցախցիների մոտ, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, թե ում տան իրենց քվեն: Ամեն դեպքում, գտնում եմ, որ թեկնածուները պետք է կոռեկտությունը պահպանեն եւ չմոռանան, որ ընտրություններով կյանքը չի ավարտվում: Հակառակը` ընտրություններից մենք պետք է դուրս գանք ավելի ուժեղացված, ոչ թե՝ պառակտված կամ թշնամացած: Մենք դրա իրավունքը չունենք, որովհետեւ մենք ունենք արտաքին թշնամի` ներքին թշնամի փնտրելու կարիք չկա»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին