ԼԱՎ ՕՐԻՑ ՉԷ, ՈՐ ՆԻԿՈԼՆ ԷՍ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Արխիվ 16-20

Այն, որ Նիկոլը լիակատար հիստերիայի մեջ է, ցույց տվեց նաեւ ԱԺ վերջին հարց ու պատասխանը: Սկզբում ամեն ինչ լավ էր, «իմքայլականները» դասը լավ սերտած աշակերտի պես կորոնավիրուսի դեմ նիկոլյան հերոսական պայքարը գովերգող մտքեր էին հնչեցնում՝ ձեռքի հետ էլ դատափետրելով Ծառուկյանի վերջին հանդուգն մտքերը:

 

ՈՉ ՄԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ

Ու մեկ էլ էն «երախտամոռ» Ուրիխանյանը ելավ, թե՝ մարդկանց արգելել եք անգամ փողոց դուրս գալ, աշխատանք-եկամուտ չկա, բա նրանք ինչպե՞ս են վարկերը մուծելու, եկեք վարկային արձակուրդ սահմանենք: Առաջարկն իհարկե միանգամայն տրամաբանական է. եթե տնտեսական կյանքը երկրում այս վիճակին է, ընդ որում, ամենեւին էլ ո՛չ բիզնեսի եւ ո՛չ էլ հասարակության մեղքով, ինչպե՞ս են վարկերն ու տոկոսները մուծելու: Իսկ եթե չմուծես, բանկային «սեւ ցուցակում» հայտնվելը նվազագույն պատիժը կդառնա, իսկ շատերն էլ կենթարկվեն տույժ-տուգանքներից սկսած մինչեւ ունեցած-չունեցածը կորցնելու ռիսկի: Այդ պահին էլ ավելորդ անգամ զգացվեց, թե ինչ նյարդային-հոգեբանական վիճակի է հասել վարչապետը: Չնայած բիզնեսի ու շարքային քաղաքացիների գլխին կախված միանգամայն ռեալ այդ հեռանկարին, որի մեջ, չմոռանանք, մեղավորության առյուծի բաժինը հենց կառավարությանն է, եւ կառավարությունն է, որ պետք է ընդունելի ելք առաջարկեր, «Մուրադը միանգամից կատաղեց»: Սակայն Փաշինյանի այդ ճառը եկավ հուշելու, որ կառավարության վրա հույս դնելն իմաստ չունի: «Իսկ եթե մարդը խրոնիկ անպարտաճանաչ գործընկեր է, խրոնիկ իր պարտականությունները չի կատարում, մենք էլ մի հատ արձակուրդ ենք տալիս, ու ասում՝ լավ, մի 2 ամիս էլ մի կատարի: Կամ այսօր բնականոն աշխատող մարդկանց, որոնք բիզնես են անում, ասենք, դիմակ կամ ալկոգել են վաճառում, ինչո՞ւ պետք է վարկային արձակուրդ տանք: Երրորդ, բարեհաջող առեւտուր իրականացնողներին, ում շահույթներն այս իրավիճակում աճել են, ինչո՞ւ պետք է վարկային արձակուրդ տանք...»:

Մի հայտնի արտահայտություն կա՝ «յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության սահմաններում», եւ այն այս դեպքում տեղին կլիներ: Ինչո՞ւ է Փաշինյանը բերում կարգազանց վարկառուների կամ հատուկենտ հաջողակների օրինակը, որոնց քանակը, ի դեպ, ընդհանուրի մեջ չնչին է: Լավ, ով կարգազանց է, նրանց վարկային արձակուրդ մի տվեք: Նաեւ հատուկենտ լֆիկներին, որոնք վերնախավային լոբբինգի հաշվին այս օրերին «կատաղի փողեր» են գրպանները դնում: Կարող եք արձակուրդ չտալ տնտեսության այն նեղ ճյուղերին եւս, որոնք այս օրերին խնդիրներ գրեթե չունեն: Բայց առյուծի բաժին կազմող մնացած մասը, որոնք միանգամայն պարտաճանաչ վարկառու են, նույքան պարտաճանաչ հարկատու, ի՞նչ անեն, եթե այս պահին պետական արգելքների պատճառով կանգնել են կրախի շեմին: Ավելին, պետությունը մյուս կողմից նրանցից պահանջում է նաեւ «տեր կանգնել» իրենց աշխատողներին, որոնք նույն կառավարության որոշումների կան քաղաքականության պատճառով գործի չեն գնում: Վերջապես, եթե շարքային քաղաքացիներն էլ ոչ իրենց մեղքով չեն կարողանում աշխատել, ինչպե՞ս են վարկ վճարելու, էլ չասած՝ սնվելու, կոմունալները մուծելու եւ այդպես շարունակ: Այսպիսով, ինչո՞ւ այս անհամեմատ ավելի մեծ կոնտինգենտին թողած, Նիկոլը հիշեց կարգազանցներին: Պատասխանը թերեւս աչքի առաջ է. պարզապես այդ մեծ կոնտինգենտին ռեալ առաջարկելու բան չունի, ուստիեւ պետք է կարգազանցների հաշվին արդարանա: Նկատենք, որ այդ նույն միտքն է առաջացնում նաեւ Նիկոլի այն մյուս աղմուկ հանած հայտարարությունը, թե՝ Հայաստանում օրավարձով աշխատող մարդ գոյություն չունի. «Կա գրանցված աշխատող, եւ կա չգրանցված աշխատող»: Սա եւս, հասկանալի է, Ծառուկյանի ասածների պատասխանն է: Նաեւ հասկանալի է, որ Նիկոլը «օրավարձով աշխատող» արտահայտությունն իրեն հարմար տարբերակով է մեկնաբանում՝ խրական խնդիրը թաղելու համար: Այսինքն` «օրավարձով աշխատող» ասվածը չի նշանակում՝ մարդը գրանցվա՞ծ աշխատող է, թե՝ չգրանցված: Գրանցված աշխատողն էլ կարող է (ու հիմնականում այդպես է) եկամուտ ստանալ՝ ամեն օրվա կատարած աշխատանքի համար: Ինչի՞ց է գոյանում, օրինակ, վարորդի աշխատավարձը՝ գրանցված, թե՝ ոչ. այդ օրվա փոխադրած ուղեւորների, մեքենայի վարման կիլոմետրերի, տեղափոխած կիլոգրամների քանակից: Նույն «օրավարձով աշխատող» տերմինին համապատասխանում են փոքր ու միջին ձեռնարկատիրության բազում տեսակներ, առեւտրականների հիմնական մասը, մինչեւ իսկ՝ պերաշկի-պոնչիկ թխողները, որոնց մի մասը եթե անգամ փաստացի արգելափակման տակ չեն այս պահին, մեկ է՝ աշխատել չեն կարող. փողոցներում մարդիկ են բազմակի անգամ պակասել, որ տաքսի նստեն, պերաշկի ուտեն: Ու չմոռանանք, որ հենց այս «օրավարձով աշխատողներն» էին, որ դարձան նիկոլյան «հեղափոխության» հիմնական մասսան, ապա նաեւ նրա հիմնական ընտրազանգվածը: Ու եթե վիճակը հասել է նրան, որ Նիկոլն արդեն սեփական «պողոսներին» է ուրանում, խոսում է այն մասին, որ իրոք հասել է անելանելիության սահմանագծին:

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍ ՎԻՃԱԿԸ

Ինչո՞ւ հայաստանյան տնտեսությունը հայտնվեց նման դեպրեսիվ վիճակում: Իհարկե, հիմնական պատճառն այն է, որ մինչ այս էլ, ինչքան էլ վերեւներից մեծ-մեծ խոսեին, վիճակը բանի նման չէր: Բայց մյուս կողմից էլ, արտակարգ դրության հաստատումից ընդամենը 10 օր է անցել, ու ինչքան էլ վատ, պետք է, որ երկիրը գոնե մեկ ամսվա կացության պաշար ունենար, ու ոչ թե այսքան արագ մտներ ցնցումային փուլ: Չնաայծ, սա եւս բացատրելի է. քայլերը, ազդակները, որոնք այս օրերին գալիս են կառավարությունից, գոնե այս պահի դրությամբ բիզնեսին, շարքային աշխատողներին ոչ միայն լավատեսության չեն տրամադրել, այլ հակառակը՝ միայն սրել են անորոշություններն ու ապագայի հանդեպ վստահությունը: Բերենք ՌԴ-ի օրինակը: Երկուշաբթի օրվանից ՌԴ-ում հայտարարված է ոչ աշխատանքային շաբաթ: Հայաստանում եւ մեկշաբաթյա խստացման ռեժիմ հաստատվեց: Բայց եթե Հայաստանում երեկոյան որոշեցին, թե կեսգիշերից այդ ռեժիմը գործում է, ու առավոտյան ողջ տնտեսությունը փաստի առաջ կանգնեց՝ չիմանալով ինչ անել, ՌԴ-ում այդ մասին հայտարարվեց չորեքշաբթի օրը՝ բիզնեսին, աշխատողներին եռօրյա ժամկետ տալով այդ իրավիճակին նախապատրաստվելու համար: Հաջորդը. ՌԴ-ում միանգամից հստակ ձեւակերպվեց այդ դադարի բոլոր պարամետրերը, այդ թվում, թե ում հաշվին է. ձեւակերպվեց արձակուրդ ու խնդիրը միանգամից լուծվեց: Հայաստանում դեռ վիճում են, թե ով է մարդկանց վճարելու: Զուգահեռաբար, ՌԴ-ում նաեւ միանգամից հստակեցվեցին՝ բիզնեսին կտրամադրվի այսպիսի-այսպիսի աջակցություն, սոցիալական ուղղությամբ՝ ասպիսի (տե՛ս աղյուսակը), այսինքն՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ քաղաքացիների համար պարզ է, թե ինչ են ստանալու, ինչպես, ինչ ժամկետներում, եւ գործունեությունը կազմակերպում են` այդ հասկանալի պատկերից ելնելով: Հայաստանում 10 օր է, որ արտակարգ դրություն է, ու միայն երեկ ինչ-որ որոշում կայացվեց, թե կանենք սա-սա: Ընդ որում, այդ որոշումն ավելի շատ հարցեր ու չլուծված խնդիրներ թողեց, քան կար: Եվ այս ամենին գումարենք նաեւ, թե այս օրերին քանի արգելափակող որոշում կայացվեց ու փոխվեց: Սկզբում ասացին՝ կաշխատեն միայն պարենային խանութներն ու դեղատները: Հետո հասկացան, որ այդկերպ գյուղատնտեսական սեզոնին արգելափակում են նաեւ ոլորտին ուղղված ապրանքների վաճառքը, ու որոշում փոխվեց: Ապա, որ փակել են նաեւ հիգիենիայի պարագաներ վաճառող խանութները, ու էլի փոխեցին: Ու այսպես շարունակ. արդեն անգամ դժվար է ասել, թե քանի անգամ են իրենց իսկ որոշածը փոխել: Իսկ դա հանրության ու բիզնեսի մոտ առաջին հերթին անորոշություն է առաջացնում. իսկ վաղն ի՞նչ կփակեն-կբացեն: Կամ եթե փակում են ինչ-որ հարակից ոլորտ, ասենք՝ X ուղղությամբ տրանսպորտը, Y ճյուղի բիզնեսը կկարողանա՞ գործել, եթե ունենալու է աշխատողների տեղ հասնելու խնդիր: Անորոշության մեջ են գցել մինչեւ իսկ բանկերին. բիզնեսը կաշխատի՞, վարկային արձակուրդ կլինի՞, նոր վարկեր կտա՞ն: Ու առաջնորդվում են այս սկզբունքով՝ «եթե չգիտես ինչ անես, ավելի ճիշտ է ոչինչ չանելը»:

Այս ամենին էլ գումարվում է տպավորությունը, որ կառավարությունը պարզապես չգիտի, թե ինչ պետք է անի, գործում է օրախնդիրներից ելնելով, չկա ռազմավարական ծրագրեր: Ու սա, թերեւս, ամենամեծ հարվածն է բիզնեսի համար. սպասելիքների փոխարեն անորոշություն, էլ ո՞վ ինչ-որ քայլ կփորձի անել: Ու այսքանից հետո Նիկոլը երեկ հայտարարեց. «Քաջալերելու ենք, որպեսզի բիզնեսը մարդկանց աշխատավարձերը տա, խրախուսելու ենք այն բիզնեսներին, որոնք աշխատատեղերը չեն կրճատում, եւ աշխատավարձերը վճարում են»: Այսինքն, օգնությունը հիմնականում գնալու է նրանց, ովքեր այս իրավիճակում աշխատում են եւ նույնիսկ մեծ եկամուտներ ունեն: Իսկ ահա հարկադիր պարապուրդի մատնվածներն ի՞նչ անեն, առավել եւս, որ առաջարկվող փոխհատուցումները չնչին են:

 

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այս իրավիճակում ինչքանո՞վ իրավիճակին կօգնի երեկ հաստատված կառավարական ծրագրերը, դժվար է ասել. դեռ հասկանալի չէ այն ամբողջական պատկերը, թե իրականում ինչ վնասներ է կրել տնտեսությունը եւ ինչ ու որ ուղղություններով է պետք անել՝ վերականգնման համար: Բայց որ առաջիկա սպասելիքները հուսադրող չեն, խոստովանեց հենց Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ գալիք եռամսյակին բյուջեի հետ կապված խնդիրներ կարող են լինել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին