Նիկոլն էլ ապացուցեց, որ երկիրը կապված կանգնած է անդունդի եզրին

Արխիվ 16-20

Ինչպես հայտնի է, Նիկոլի մոտ այսօր «հանճարեղ միտք» էր ծագել՝ մարդկանց ու երկրի վիճակի մասին պատկերացում կազմել պատահական հեռախոսազանգերի եւ հարցնելու միջոցով։ Եվ ահա, այդ «էքսպերիմենք» հանգեցրեց «պայծառացման» երկրորդ սերիային․ նա կարողացավ ի վերջո «հասկանալ», թե ում ինչ է պետք, եւ իր այդ տեսակետը շարադրեց կառավարությունում այսօր կայացած կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ քննարկումների ժամանակ: Բայց պարզվեց, որ ինչպես միշտ, այս անգամ էլ վարչապետի պատկերացումներն առնվազն կիսատ-պռատ են։

Այսպես, պարզվեց, որ Նիկոլը քաղաքացիների հետ իր ունեցած հեռախոսազրույցի ընթացքում պարզել է, որ ներկայումս հրատապ աջակցության կարիք ունեն կորոնավիրուսի հետեւանքով գործազուրկ դարձած քաղաքացիները, որոնք էլ, ըստ նրա, պետք է լինեն կառավարական օժանդակության առաջնահերթ թիրախը: «Ակունք իմաստության», բայց եթե նաեւ ավելացներ, թե «սարերը դաշտերից բարձր պետք է լինեն», կդառնար «հանճարեղության գագաթնակետ»։

Բայց խոստովանենք, որ իրավիճակն իրոք տխուր է։ Նախ, վարչապետն իր այդ մտքերով արդեն պաշտոնապես է ֆիքսում, որ Հայաստանում կան կորոնավիրուսի հետեւանքով գործազուրկ դարձած (տերմինը ճիշտ ընկալենք՝ գործազուր եւ ոչ թետարբեր արգելքների պատճառով ժամանակավորապես աշխատանքի չգնացող)։ Իսկ դա նշանակում է, որ դեռ չի լրացել կորոնավիրուսային արտակարգ դրության երկու շաբաթը, սակայն Հայաստանում արդեն իսկ գործազուրկներ են ի հայտ եկել։ Եվ ենթադրելի է, որ մի ամբողջ բանակ։ Նկատի ունենք, որ Փաշինյանը զանգահարում էր պատահական հեռախոսահամարների եւ վիճակը հարցնում։ Եվ եթե պարզել է, որ հիմնական խնդիրը հենց կորոնավիրուսային գործազուրկների մոտ է, նշանակում է, որ մի քանի նման գործազուրկի հետ կարողացել է խոսել։ Այսինքն այնքան շատ են, որ բավական է մի քանի պատահական համար հավաքես ու անպայման մեկ-երկու գործազուրկի կբախվես։

Հաջորդ խիստ մտահոգող հանգամանքը․ եթե ունենք մեծ թվով կորոնաավիրուսային գործազուրկներ, դա էլ իր հերթին է նշանակում, որ ամբողջական բիզնեսներ են Հայաստանում հասել կրախի շեմին՝ ստիպված լինենով արագորեն աշխատողներից ազատվել։ Կրկնենք, ոչ լրիվ երկու շաբաթում, ինչը գալիս է հուշելու, որ նիկոլյան «գերիմաստուն կառավարման» արդյունքում հայաստանյան բիզնեսներն այն վիճակում էին, որ բավական էր 1-2 շաբաթվա պարապուրդ, որ կոմայի մեջ հայտնվեին։ Իսկ դրա հետ, նկատենք, կորոնավիրուսը բացարձակ կապ չունի։

Երրորդը․ փաստը, որ նախ՝ հայաստանյան բիզնեսները, ապա՝ գործազուրկներն այդ վիճակում են, նշանակում է, որ կորոնավիրուսային այս իրավիճակում կառավարության քայլերը գոնե այս պահի դրությամբ նրանց ոչ մի բան չեն տվել։ Իսկ ավելի ստույգ, կառավարությունն իր նախնական անճարակությունը փորձելով «քողարկել» արտակարգ դրության անհրաժեշտությամբ, այդ լծակով ոչ թե չփրկեց, այլ ավելի խորացրեց սոցիալ-տնտեսական ճգնաժամը։ Ընդ որում, բիզնեսին հավատ չներշնչեց նաեւ մեծ-մեծ խոստումներ, թե էս է, հսկայական փողեր կհատկացնենք եւ վիճակը կարգի կգա։ Ու բիզնեսի նման հոռետեսությունը հիմնավորվեց․ կառավարության այդքան գովերգած չորսփաթեթանոց ծրագիրը, բացառութկամբ կոնկրետ լֆիկների եւ բանկերի, տնտեսությանը եւ քաղաքացիներին հազիվ որեւէ ռեալ բան տա։ Ընդ որում, դրա սոցիալական բաղադրիչը եւս, մեղմ ասած, տխուր է․ գործնականում չկա մի որեւէ հստակ սոցիալական շերտ, որը կառավարության այդ հատկացումներից ուղղակի հասցեատերն է։ Ու Նիկոլը նաեւհենց դա ապացուցեց․ եթե դեռ նոր է խոսում «կառավարական օժանդակության առաջնահերթ թիրախներից»,  նշանակում է, որ մինչ այս եղած որոշումներում նման թիրախներ ամենեւին էլ չեն եղել։ Այսինքն, այն միջոցները, որոնք երեկվա որոշմամբ կուղղվեն սոցիալական ուղղություններով, առնվազն խնդիր լուծող չեն։

Սակայն վերադառնանք նրան, որ անգամ գործազուրկներին առաջնահետթ կարգով օգնելու Նիկոլի այս ուշացած «պայծառացումը» առնվազն կիսատ-պռատ է։ Եթե անգամ ունենք կորոնավիրուսային գործազուրկներ, դա չի նշանակում, որ այս պահին դեռ աշխատանքը չկորցրածների բայց գործի չգնացողների վիճակն ավելի լավ է։ Նիկոլի այդքան չսիրած «օրավարձու աշխատողները» (եւ չմոռանանք, որ պողոսների առյուծի բաժինը հենց այս խնբի մեջ են) այս պահին ոչ պակաս ֆինանսական կրախի առաջ են, քան արդեն փաստացի գործազուրկ դարձածները։ Այդ մեծածավալ խմբի եկամուտները հիմնականում ձեւավորվում է օրվա եկամտից, եւ կորցնելով այն, մարդիկ, ովքեր նաեւ գրեթե խնայողություններ չունեն, միանգամից հայտնվում են անելանելի վիճակում։ Այնպես, ինչպես աշխատանքը կորցրածները։ Իսկ եթե հրատապ օգնույթուն չլինի, թե ինչ վիճակում կհայտնվեն այդ մարդիկ, դժվար չէ կռահել։ Միայն թե ամենավատն այն է, որ երկրի վարչապետը ստիպված էր սրան-նրան զանգել, որ երկրում տիրող վիճակի հետ կապված մակերեսային պատկերացում ստանա։

Ս․Աբրամյան

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին