ԱՎԻՆՅԱՆԸ ԱԶԴՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ՆՅԱՐԴԵՐԻ ՎՐԱ
Արխիվ 16-20Վաղուց նկատվել է, որ առաջին փոխվարչապետ Ավինյանը ազդում է իր շեֆի նյարդերի վրա: Երեւի, շատերը հիշում են` ինչպես մի քանի օր առաջ նրանց միջեւ եղավ սուր երկխոսություն, երբ Ավինյանը անհամաձայնություն հայտնեց Նիկոլին, վերջինս էլ իր տեղակալին խորհուրդ տվեց «ուվերեննի» չլինել:
Այսօրվա կառավարության նիստում Ավինյանը կրկին փորձեց խոսք ասել: Սակայն Նիկոլը միանգամից նրա բերանին եկավ եւ նյարդայնացած պատասխանեց, թե. «Պետք չէ մեզ հիշեցնել, մենք շատ լավ հիշում ենք, թե Հայաստանում ինչ խնդիրներ կան, եւ հերթով քննարկում ենք դրանք»: Դրանից հետո անմիջապես Նիկոլը փոխեց թեման եւ թույլ չտվեց, որ Ավինյանի «հիշեցումը» դառնա քննարկման առարկա: Ի դեպ, այս կարգի կտրուկ եւ կոպիտ Նիկոլը խոսում է միայն Ավինյանի հետ: Կառավարության մյուս անդամների խոսքերի եւ մտքերի հանդեպ նա շատ ավելի համբերատար է: Ընդ որում, հետաքրքիր է, որ ասելով` թե «պետք չէ մեզ հիշեցնել», Նիկոլը ենթագիտակցորեն փաստում է, թե նա եւ իր կառավարությունը առանձին են, իսկ Ավինյանը` առանձին: Եվ Ավինյանը չէ, որ պետք է հիշեցնի Նիկոլին` իր կառավարության հետ, ինչ խնդիրներ կան երկրում: Ի դեպ, ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ նկատելի էր` թե պատգամավորների հարցին նախարարներից ով պետք է պատասխանի, որոշում էր ոչ թե Նիկոլը, այլ` Ավինյանը: Եվ ընդհանրապես, վերջին շրջանում Ավինյանը իրեն դրսեւորում է որպես կառավարության իրական ղեկավար: Այդ լարվածությունը Ավինյանի հանդեպ շատերը բացատրում են նրանով, որ անդրազգային կենտրոններում որոշում է ընդունված, որ Նիկոլին արդեն ժամանակն է` ճամփու դնելու: Եվ որպես փոխարինող` դիտարկվում է Ավինյանը: Այդ մասին շատ է գրվել, եւ չի բացառվում, որ արտակարգ դրության ավարտից հետո այդ փոփոխությունը տեղի ունենա: Բնականաբար, Նիկոլը այդպիսի ապագայից հիացած չէ: Սակայն նա չէ` ո՛չ իր, ո՛չ էլ Ավինյանի ճակատագիրը որոշողը: Իսկ այսպիսի վիճակում գտնվողը պետք է որ նյարդայնանա:
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

