ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՈՒՅՍԸ ԿՏՐԱԾ` ԱՊԱՎԻՆՈՒՄ Է ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԻ ԶՈՐՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 16-20

Ազգային ժողովի ամբիոնը խնկարկելու գաղափարը սվիններով ընդունած, կաթողիկոսի անվտանգության պահպանումը օրենսդրորեն ամրագրելը մերժած պատգամավորները, կարծես, դարձի են գալիս: Եթե երկու տարի առաջ մատ էին թափ տալիս Եկեղեցու եւ հոգեւոր առաջնորդի վրա, հիմա միակ հույսները Հայ առաքելական սուրբ եկեղեցին է ու վեհափառ հայրապետը: ԱԺ-Կառավարութուն հարցուպատասխանի ժամանակ այս շաբաթ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ, ինչպես վարչապետ Փաշինյանը կասեր, ոչ այդքան «ուվերեննի» ասաց, որ հարց չունի, բայց մի միտք է ուզում ասել եւ ակնկալում է, որ չզարմանան:

«Արցախյան ազատամարտում մարտական գործողություններն սկսելուց առաջ մեզ մոտ դիրքեր են եկել Պարգեւ Սրբազանը, Տեր Գրիգորը, Տեր Հովհաննեսը, որոնք օրհնել են, եւ մենք այդ հավատով մտել ենք մարտական գործողությունների մեջ: Ինչպես գիտենք, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է պահվում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Գիտենք, որ 1798 թ. վրաց թագավորը, Վրաստանում ժանտախտ տարածվելիս, դիմել է Հայոց կաթողիկոսին, որ Գեղարդը շրջեն ամբողջ Վրաստանում: Դա մեծ օգուտ է տվել»,- ասաց պատգամավորը եւ շեշտեց, թե մեզ նաեւ հոգեւոր սնունդ է պետք, որպեսզի մեր ժողովուրդը համախմբվի նորից եւ դիմակայի այս արհավիրքին. «Առաջարկում եմ կաթողիկոսին խնդրանքով դիմել, որ Գեղարդը շրջի ՀՀ ամբողջ տարածքով, եւ մենք աշխարհին ապացուցենք, որ քրիստոնյա ենք եւ մեր հավատով կարող ենք օգուտ տալ մեր ժողովրդին»:

Այստեղ, իհարկե, կարելի էր հուզվել, եթե չհիշեինք, թե ինչպիսին էր նույն Ս. Միքայելյանի հռետորաբանությունն ընդամենը երկու տարի առաջ, երբ նույն Ազգային ժողովում «մուննաթ» էր գալիս. «Եթե Վեհափառը չի կարողանում էսօր ժողովրդի մեջ շրջի` դա իր պրոբլեմն ա»: Իսկ հիմա հանկարծ պետության առջեւ ծառացած «պրոբլեմը» պարոն օրենսդիրը որոշել է բարդել կաթողիկոսի վրա` հուսալով, որ նա կփրկի իրենց: Ինչ խոսք, նույն այդ կաթողիկոսը, որ ժողովրդի հանցավոր լռությամբ` իր ճանապարհն էին փակում, Գնդեվանքում ձորն էին փորձում նետել, ծնկաչոք աղոթեց ու խոսքն ուղղեց նրանց. «Սիրելի զավակներ մեր, ամուր պահեցեք ձեր հույսը, անսասան` ձեր լույս հավատքը, զորացրեք ոգին աղոթական ու ապաշխարության եւ միմյանց հանդեպ սերն ու հոգածությունը, որպեսզի Աստված մեզ հաղթանակած դուրս հանի այս փորձությունից... Արդարեւ, ուր կա սեր, հույս եւ հավատք, այնտեղ չկա երկյուղ ու կասկած, այնտեղ չկա վախ եւ հուսալքություն, քանզի Ինքն Արարիչ Աստված է մեր ապավենը... Ապաքինման, ինքնամեկուսացման ու առանձնացումի մեջ գտնվող սիրելի զավակներ մեր, դուք միայնակ չեք»:

Բայց, ժողովրդին թողնենք ու հարց ուղղենք պատգամավորներին` երկու տարի առաջ ո՞ւր էիք, երբ սպառնում էին Վեհափառին, ո՞ւր էիք, երբ Վեհափառին մեղադրում էին Սուրբ Գեղարդն իբրեւ վաճառելու մեջ, իսկ հիմա այդ նույն Սուրբ Գեղարդի փրկող ուժին եք ապավինում, ո՞ւր էիք, երբ Վեհափառը մարտի 18-ը հայտարարել էր համազգային աղոթքի օր` համավարակի հաղթահարման եւ հիվանդների բժշկության համար: Ինչո՞ւ չաղոթեցիք այդ նույն հիվանդների համար, որ ապաքինվեն: Իսկ հիմա ապաշխարեք` չխառնվելով Աստծո եւ եկեղեցու գործերին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին