«Նիկոլը ծրագրում է Արցախում եւս իրականացնել գունավոր հեղափոխություն»
Արխիվ 16-20Պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆՆ ահազանգում է այն մասին, որ Արցախը վտանգված է:
– Վերջին իրադարձությունները հիմք են տալիս ենթադրելու, որ Նիկոլը ծրագրում է Արցախում եւս, Հայաստանի օրինակով, իրականացնել գունավոր հեղափոխություն` հատուկ վերապատրաստում անցած եւ Հայաստանից Արցախ գործուղված իր հանցախմբերի, ինչպես նաեւ տեղի սորոսական ու «սյամոյական» միավորների միջոցով` սորոսական գործակալ Մասիս Մայիլյանին իշխանության բերելու նպատակով: Ենթադրում ենք, որ Բակո Սահակյանը եւս հատուկ հրահանգավորում է ստացել այս ամենին չխոչընդոտելու համար` Հայաստանից Արցախ գործուղված Հայաստանի ԱԽ քարտուղար, սորոսական գործակալ Արմեն Գրիգորյանի միջոցով: Այս ամենն ուղղակիորեն սպառնում է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ազգային անվտանգությանն, ուստի` բոլոր օրինական միջոցներով պետք է կասեցնել եւ չեզոքացնել հայության դեմ նյութված այս դավադրությունը:

