ԴՐՍԻՑ ԵԿՈՂ «ԱՊՏԱԿՆԵՐԸ» ՇԱՏԱՆՈՒՄ ՈՒ ԾԱՆՐԱՆՈՒՄ ԵՆ

Արխիվ 16-20

Կորոնավիրուսային այս թեժ օրերին հայաստանյան իշխանությունները բավականին ծանր հարված ստացան Եվրոպայից: Միգուցե մտածում էին, որ աշխարհն իրենով է զբաղված, մասնավորապես` Եվրոպան իր «դարդով է տապակվում», եւ եթե Հայաստանում որոշ անընդունելի քայլերի դիմեն, ուշադրություն դարձնող չի լինի: Բայց չէ, պարզվեց լավ էլ հետեւող կա, եւ հենց դա է, որ, ըստ արժանահավատ աղբյուրի, անսպասելի էր ու նաեւ դրանով պայմանավորված, ծանր տրամադրություններ է առաջացրել իշխանական վերնախավում:

 

ԵՎ ԴՈ՞Ւ, ԵԱՀԿ

Նախ հիշեցնենք, ինչի մասին է խոսքը: Գաղտնիք չէ, որ կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ հայաստանյան իշխանությունները շատ ավելի լուրջ կռիվ էին սկսել՝ լրատվամիջոցների բերանը հնարավորինս փակելու ուղղությամբ: Բանը հասավ նրան, որ առանց որեւէ բացատրության սկսեցին «խուճապ առաջացնելու» անվան տակ լրատվամիջոցներից պահանջել, թե՝ այս-այս հրապարակումները պետք է հանեք: Չնայած, այդպես էլ հիմնականում չկար հստակ բացատրություն, թե կոնկրետ ինչո՞վ կարող է տվյալ հրապարակումը խուճապ ստեղծել: Ավելին, մինչ այժմ էլ դեռ տրված չէ այն հարցի հստակ պատասխանը, թե նման պահանջներ ներկայացնող պաշտոնյաներն ի՞նչ լիազորություններով են գործում: Հենց այս ամենին էլ ուղղված էր հիշատակված եվրոպական «ապտակը»: Այն էլ՝ ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի` տվյալ ուղղությամբ պաշտոնական ամենաբարձր ներկայացուցչի մակարդակով: Այսպես, ըստ Հարլեմ Դեզիրի, եթե անգամ արտակարգ դրություն է, դա դեռ չի նշանակում, որ կարող են լրատվամիջոցներից պահանջել՝ հրապարակել միայն պաշտոնական տեղեկատվություն:

«Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքին եւ նրանց՝ համաճարակի մասին հաղորդելու կարողությանը: Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը շատ սահմանափակող միջոց է, որը կսահմանափակի լրատվամիջոցների ազատությունը եւ տեղեկատվության հասանելիությունը»,- վերջնագրային տեսքով շեշտում է ԵԱՀԿ-ի պաշտոնյան: Ավելին, որ կառավարությունները դեռ մի բան էլ պետք է «բացառիկ ջանքեր գործադրեն լրագրողների աշխատանքը պաշտպանելու համար»:

Թե հայաստանյան իշխանությունների ինչին էր պետք մամուլը վերահսկելի դարձնելը, կարելի է կռահել. կորոնավիրուսի դեմ պայքարում մեր իշխանությունների գործողությունները, մեղմ ասած, չեն փայլում: Այդ մասին են վկայում թեկուզեւ այս փաստերը. վարակը դեռ տարածվում է, եւ օրերս վարչապետը Փաշինյանը մինչեւ իսկ խոսեց անվերահսկելի վիճակի հնարավորության մասին: Հաջորդը. վարակը մուտք է գործել այնպիսի փակ համակարգ, ինչպիսին է բանակը, այն դեպքում, երբ հենց բանակին պետք է ուղղված լիներ կանխարգելման ամենախիստ քայլերը: Ու սա այն դեպքում, երբ իշխանությունները ստացան այն բոլոր լծակները, որոնք պահանջեցին, այդ թվում՝ արտակարգ դրությունը: Այսինքն, թույլ են տրվել սխալներ եւ թերի քայլեր, եւ լրագրողների լիակատար ազատ գործունեության դեպքում շատ բան կարող էր ջրի երես ելնել: Իսկ դրանց հետեւանքները, ինչ խոսք, իրենց զգացնել են տալու քաղաքական հարթությունում: Մինչդեռ ԵԱՀԿ-ի նախազգուշացումն ուղղված է նախ՝ հենց նման լծակը հայաստանյան իշխանությունների ձեռքին չթողնելու ուղղությամբ, ինչը, բնականաբար, վերջիններիս հազիվ թե առանձնապես ոգեւորի: Սակայն դա դեռ խնդրի մի կողմն է: Հայաստանյան իշխանությունների համար, թերեւս, շատ ավելի մտահոգիչ է բուն փաստը՝ ԵԱՀԿ-ից եկած մեսիջն առ այն, որ չնայած սեփական խնդիրներին, այնուամենայնիվ, այս ուղղությամբ եւս ուշադիր նայում են: Իսկ դա նշանակում է, որ նայում են ոչ միայն կորոնավիրուսային թեմայով, այլ բոլոր հայտնի ուղղություններով: Ընդ որում` չմոռանանք, որ մինչ այս կորոնավիրուսային աղմուկն էլ Եվրոպայից եկող ազդակները Փաշինյանի համար շատ դեպքերում ամենամռայլ տեսքն ունեին: Այդ թվում, կապված ՍԴ-ի դեմ արշավների, այդ հարցով հանրաքվեի հետ ու այդպես շարունակ: Փաշինյանը փորձեց հայտնի բրյուսելյան այցի միջոցով մեղմել այդ իրավիճակը: Բայց ահա Եվրոպայից հերթական ծանր մեսիջն է գալիս, ինչն ակնարկ է այն մասին, որ մեղմացում չկա. Եվրոպան, անկախ կորոնավիրուսից, էլի ուշադրությամբ հայաստանյան իշխանություններին է նայում, ընդ որում՝ առաջվա պես պատրաստ լինելով պետք եղած պահին հրապարակավ ցուցադրական հարվածներ հասցնել:

 

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵ՞ՏՔ

Ներկայացված վիճակն էլ ավելի է բարդանում, հաշվի առնելով, որ Եվրոպայից զատ, նաեւ ԱՄՆ-ից է նման հարվածներ գալիս, այդ թվում` տասնամյակների վաղեմության ծրագրերը (մասնավորապես, Արցախին ֆինանսական օժանդակություն տրամադրելու) չեղարկելու տեսքով: Ընդ որում, էլի գործնականում հրապարակավ ու անգամ հայաստանյան իշխանությունների հետ քիչ թե շատ բարձր մակարդակով թեման քննարկելու: Ու պատկերն ամբողջական կդառնա, եթե հիշեցնենք, որ վերջին ժամանակներս ՌԴ-ից եկող տարաբնույթ հարվածների պակաս եւս չկա: Ընդ որում, մինչ այս չտեսնված այնպիսի ուժգնությամբ, ինչպիսին է Արցախի նախագահի թեկնածուներից, ավելին՝ Արցախի ԱԳ նախարարին ՌԴ մտնել հրապարակավ արգելելը: Իհարկե, արտաքին առանցքային ուժերի կողմից վայրկյանաչափի ճշգրտությամբ ու իրար հերթ չտալով, Փաշինյանին հասցված այս հարվածներից ամեն մեկն իր հիմքերն ու պատճառներն ունի: Նիկոլը Վաշինգտոնի աչքից սկսեց ընկնել Սիրիա զինվորներ ուղարկելուն պես, ու այդ ծուռ հայացքը իսկական անհանդուրժողականության վերածվեց, երբ նա ԱՄՆ-ում որոշեց ցուցադրաբար շփվել այնպիսի անձանց հետ, որոնց Թրամփը մինչեւ իսկ անձնական թշնամիներ է համարում: Ռուսների դժգոհությունները եւս քանիցս իրական տեսքով արտահայտվել են՝ սկսած Քոչարյանին Պուտինի անձնական միջնորդության պարագայում անգամ համառորեն փակի տակ պահելուց, վերջացրած Արցախում սորոսականների նմանօրինակ խաղերով: Եվրոպայի հետ այս «պատերազմը» եւս սպասելի էր. եվրոպական «սրբության սրբոցներից» մեկի՝ Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ նման արհամարհանքը, իհարկե, չէր կարող անհետեւանք մնալ: Ընդ որում, թեեւ կորոնավիրուսային արտակարգ դրությունը Փաշինյանին հնարավորություն տվեց ժամանակավորապես խուսափել Եվրոպայի կողմից բացահայտորեն քննադատված հանրաքվեի մղձավանջից, սակայն ինչպես ցույց տվեց այս հաջորդ հարվածը, Բրյուսելում դեռ ատամները սրած են պահում. ի վերջո, չմոռանանք՝ հանրաքվեն ոչ թե չեղարկված է, այլ միայն հետաձգված: Չնայած` մեկ այլ հանգամանք եւս չմոռանանք. եթե մինչ այս հիմնականում հարվածները գալիս էին ԵԽԽՎ-ի խողովակներով, հիմա արդեն գործին խառնվեց ԵԱՀԿ-ն: Այսինքն, այն կառույցը, որը, այսպես ասենք, նաեւ Մինսկի խմբի վերադասն է, իսկ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչն էլ արցախյան գործընթացի հիմնական դերակատարներից է: Ու միաժամանակ, այս օրերին նաեւ ԱՄՆ-ից եկած հարվածն ուներ արցախյան ուղղվածություն, առավել եւս, որ Վաշինգտոնը խոսեց նաեւ Արցախին տրամադրվող ականազերծման ֆինանսավորումը խաղաղության նախապատրաստելու գործընթացին ուղղելու ծրագրերից: Ընդ որում, այս հանգամանքի հետ կապված քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նաեւ այս մտահոգությունն առաջ քաշեց՝ չգիտես ինչու, միայն Հայաստանի եւ Արցախի հանրությանն են փորձում խաղաղության պատրաստել: Ըստ քաղաքագետի. «Եթե հիմա այս ամենը համադրենք նախկին դեսպան Ռիչարդ Միլսի այն սկանդալային հայտարարության հետ, որ նա հեռանալիս արեց եւ ասաց, որ պետք է նախապատրաստվել խաղաղության ու գնալ զիջումների, նման հայտարարություն Ադրբեջանի կողմից չարվեց, կարծում եմ՝ այս ամենը կարելի է դիտել մեկ ընդհանուրի մեջ»:

Այս ֆոնին չմոռանանք նաեւ, որ Մոսկվայի վերջին հարվածն արդեն ուղղակիորեն էր Արցախին վերաբերում: Արդյոք պատահակա՞ն է, որ ՄԽ-ն ներկայացնող երեք առանցքային ուժերն այս օրերին նման մտահոգիչ քայլերի են դիմում, թերեւս հստակ կդառնա այս կորոնավիրուսային իրողությունների մեղմվելուն պես: Չնայած հաշվի առնենք նաեւ, որ արցախյան բանակցությունների գերակտիվացում ընտրություններից հետո սպասվում էին, եւ եթե կորոնավիրուսը մի փոքր հետաձգի այն, մեկ է՝ ՄԽ առանցքային անդամների այս ազդակները հուշում են, որ նրանք, ամեն դեպքում, ձեռքը պահում են զարկերակի վրա՝ նաեւ Փաշինյանին պարբերաբար հրապարակավ հիշեցնելով այդ մասին: Բայց եթե անգամ արցախյան հարցն էլ մի կողմ թողնենք, առանցքային ուժերից եկող այս հարվածները հերթական անգամ են հիմանվորում, թե ինչ վիճակի է հասել մեր «հպարտ» արտաքին քաղաքականությունը. ամեն կողմից ապտակ` անգամ առանց հետդ բան քննարկելու: Եթե սրան գումարենք նաեւ ներքին տխուր պատկերը, ապա նաեւ դժվար չի լինի հասկանալ, թե ինչու է հատկապես վերջին ժամանակներս Նիկոլը փորձում աջուձախ իր «դուխովը» ի ցույց դնել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին