Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել. ՊՆ խոսնակ
Արխիվ 16-20Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի արձակած կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ զինծառայողի ստացած վիրավորումը թեթեւ է, կյանքին վտանգ չի սպառնում։
«Հակառակորդը նորից սադրել է իրավիճակը սահմանին եւ պատասխան կրակից հետո լռեցվել է։ Նրանք կրակ են բացել մեր մարտական դիրքերի ուղղությամբ, եւ մեր պայմանագրային զինծառայողներից մեկը վիրավորվել է»,- ասաց ՊՆ մամուլի խոսնակը։

